Ադրբեջանցի վարձկանները Սիրիայում կռվում են հայերի՞ դեմ
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Ադրբեջանցի վարձկանները Սիրիայում կռվում են հայերի՞ դեմ


Ադրբեջանցի վարձկանները Սիրիայում կռվում են հայերի՞ դեմ

 

Հեղինակ.

 

Ադրբեջանցի վարձկանները Սիրիայում կռվում են հայերի՞ դեմ


ANS հեռուստաալիքով հեռուստառեպորտաժ է ցուցադրվել Սիրիայում ապստամբների կողմից կռվող ադրբեջանցի ահաբեկիչների մասին, որտեղ ասվում է, որ զոհված ահաբեկիչների ծնողները իրենց որդիների ապօրինի գործունեության մասին Սիրիայում իմացել են հեռուստատեսային հաղորդումից:
Ինչպես հայտնում է «Gafgazregion.az» կայքը, ապստամբների կողմից պատերազմող ադրբեջանցի ահաբեկիչ Ռաշադ Զաքարիա Մամեդովի հայրը հայտարարել է. «Սա իմ որդին է, Մամեդով Ռաշադ Զաքարիա օղլուն: Նա այժմ Սիրիայում մասնակցում է ջիհադի հանուն Ալլահի, պաշտպանելու համար մահմեդականներին»: Զաքարիա Մամեդովը պնդում է, որ մի քանի օր առաջ կապ է հաստատել որդու հետ ինտերնետով և լիովին արդարացնում է նրա գործունեությունը: Որդին պատմել է, որ սիրիացի ապստամբների շարքերում ադրբեջանցիները շատ են:
Մեկ այլ ադրբեջանցու՝ Ռիզվան Սուլեյմանովի մայրը պատմում է, որ իր որդին մեկնել է փետրվարի 14-ին արտագնա աշխատանքի Բաքու: Այն, որ որդին մասնակցում է Սիրիայում ընթացող մարտերին, պարզվել է արդեն հետագայում: «Նրանք մահմեդականների դեմ չեն կռվում, այլ պաշտպանում են մահմեդականներին հայերից՝ մահմեդականների թշնամիներից: Այստեղ ոչ մի այլ բան չկա, նրանք պայքարում են հանուն մահմեդականների»,-ասել է Ռիզվան Սուլեյմանովի մայրը: Ահաբեկչի եղբայրն իր հերթին ասել է, որ մեկնելուց հետո Ռիզվանը միայն մեկ անգամ է հեռախոսով խոսել նրանց հետ:


PanARMENIAN.Net
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!