+40 Սյունիքի հովիտներում
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » +40 Սյունիքի հովիտներում


+40 Սյունիքի հովիտներում

 

Հեղինակ. Հեղինակ

 

+40 Սյունիքի հովիտներում

Ուշադրություն
Հուլիսի 4-ին, 5-ին հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, հովտային գոտիներում ցերեկը կանխատեսվում է մինչև 40 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Օդի օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 5-6 աստիճանով:
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը հուլիսի 4-ին կանխատեսվում է 7, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:



Հանրապետության տարածքում հուլիսի 4-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 6-8-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ, քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 4-5-ը կբարձրանա 2-3, 6-8-ը կնվազի 4-6 աստիճանով:
Սյունիքի հովիտներում հուլիսի 4-ին և 5-ին ցերեկային ժամերին կդիտվի 37-40 աստիճան տաքություն։

Աղբյուրը՝ ՀՀ ԱԻՆ պաշտոնական էջ...http://www.mes.am/hy/weather/item/2017/07/03/yexanak-03/
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!