Վրացական թատերախաղը կապանցի դերասանների մատուցմամբ
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Վրացական թատերախաղը կապանցի դերասանների մատուցմամբ


Վրացական թատերախաղը կապանցի դերասանների մատուցմամբ

 

Հեղինակ.

 

Վրացական թատերախաղը կապանցի դերասանների մատուցմամբ

Վրացական թատերախաղը կապանցի դերասանների մատուցմամբ
Վրացական թատերախաղը կապանցի դերասանների մատուցմամբ


Մացացոն ,Ամիրան, դժբախտ Նինոն ու նրա արբեցող ամուսինը՝ Դաթիկոն, նրանք բոլորը վրացի ժամանակակից դրամատուրգ Շամանիձեի թատերախաղի հերոսներն են։ «Փոքր բնակարան մեծ պատշգամբով», այս տրագիկոմեդիայում բոլորը զուրկ են զգացմունքներից։ Բոլորը կուլ են գնում կենցաղի ու նյութական կարիքների հյուսած սարդոստայնին։ Սրանք ներկայացման վերջին փորձի դրվագներն են։ Կապանի պետթատրոնի տնօրեն Կամո Արզումանյանի խոսքով՝ յուրաքանչյուր պրեմիերա թատրոնի համար ծնունդ է։ Մայիսի 15-ին, կապանցի թատերասերները կարող են վերապրել հերոսների դժվարություններն ու ամեն մի խոսքում ու դրվագում՝ տեսնել իրենց հոգսերը։

«Այս անգամ հրավիրել եմ Ռուբեն Կարապետյանին, որը աշխատել է և Սունդուկյանի թատրոնում, և Պատանի հանդիսատեսի թատրոնում, և Աշտարակի թատրոնում, այսօր Թատերական ինստիտուտի լավագույն մասնագետներից է։ Այս համագործակցությունը հետաքրքիր է և իր համար և մեր կոլեկտիվի համար»,-նշեց տնօրենը։

Հրավիրված ռեժիսոր-բեմադրիչ Ռուբեն Կարապետյանը սիրում է ժամանակի խնդիրները բարձրացնել։ Ասում է, սիրո պակասությունն իրեն վերջերս շատ է անհանգստացնում։ Այդ անհանգստությունն էլ ռեժիսորը փորձել է արտահայտել ներկայացման մեջ։ Պիեսն ինքնին կոչ է մարդկանց ՝ սիրեք իրար։ Այսօր կենցաղն ու առօրյա հոգսերը ետին պլան են մղում զգացմունքները ։ Նյութական կարիքներից ելնելով, ամեն վայրկյան հարազատները կարող են իրար վիրավորել, գոռալ անգամ սեփական ծնողի վրա ու չզգալ, որ նեղացնում են։

Ռեժիսորն ինքն է ռուսերենից թարգմանել թատերախաղն ու երկար աշխատանքներից հետո նոր անցել բեմադրման գործին։ 20 օր տևած փորձերից, օրական 10 ժամ աշխատելուց հետո այսօր ներկայացումը պատրաստ է հանձնվելու հանդիսատեսի դատին։

«Դերասանները աշխատել են հրաշալի, եռանդով,նվիրումով, առանց ափսոսալու, առանց հոգնելու ու տրտնջալու։ Ոչ ոք ոչ մի վայրկյան չի խանգարել գործին»։

Ռուբեն Կարապետյանի խոսքով, այս օրերի ընթացքում Խուստուփին սիրահարվելուց զատ, Կապանից միմիայն դրական լիցքեր է ստացել ու համոզվել , որ քաղաքում հարգում են սեփական ձեռքբերումը՝ այն է թատրոն՝ դերասանների համար տուն ունենալը։

Մարգարիտա Մանուկյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!