Ոսկետուտը գրոհում է բնակարանները
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Ոսկետուտը գրոհում է բնակարանները


Ոսկետուտը գրոհում է բնակարանները

 

Հեղինակ.

 

Ոսկետուտը   գրոհում է բնակարանները


Կապանի Մ. Հարությունյան թաղամասի այգիների թրթուրները արդեն բնակարաններ են մտնում։ Խմբագրություն զանգահարած բնակիչները անհանգստացած են, այսպես այլևս հնարավոր չէ, եթե որևե քայլ չձեռնարկվի, հետո անհնար կլինի դրանց առաջն առնել։

Պարտադիր չէ այգի մտնել դրանց համդիպելու համար, մեր նկարահանման պահին տերևակերներին բառի բուն իմաստով օդից կախ տեսանք։ 2 րոպեից ավելի հնարավոր չէր տեղում կանգնել, պարզապես թրթուրների անձրև էր տեղում։ Մուշեղ Հարությունյան համար 5 շենքի բնակիչները զարմացած են՝ նման բան երբևէ չէին տեսել՝ որթերը խոհանոցի պատերին են, պարանից կախված լվացքի վրա, այգում,մի խոսքով անհնար է նրանցից ազատվել։ «Եթե նախկինում թրթուրների մեկ-երկու տեսակի էինք հանդիպում,այսօր արդեն դրանց անհնար է տարբերել»,ասում են այգու տերերը։

Խմբագրություն զանգահարած Տիկին էլեոնորան հարևանների անունից խնդրում էր քայլեր ձեռնարկել թրթուրներից ազատելու համար. այգու բոլոր ծառերը տերևակերների բաժին են դարձել։ Բնակիչներից մեկն էլ այգում տնկած վարդերն է ափսոսում՝ ամբողջությամբ կրծել են ու ծաղիկները ոչնչացրել։ Մի կողմից սպասվելիք կարկուտը ,մյուս կողմից էլ ՝ թրթուրները, ինչ կլինի այգիները վերջը մնում է ենթադրել ։

Կապանի անտառտնտեսության պետ Վոլոդյա Միրզոյանը հեռախոսով տեղեկացրեց , որ իրենց մոտ ամեն ինչ պատրաստ է ,ինչ որ իրենցից է կախված ,արել են ,ևս մեկ անգամ ուսումնասիրվել են անտառները, «Արցախ անտառի» ներկայացուցիչների հետ հանդիպել,մնում է սպասել,որ ուղղաթիռ տրամադրվի և սկսեն ավիասրսկումները։

Հերմինե Միքայելյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!