Իմ` պանթեոնում բրոնյա արած կոլեգաներին սերիալներում իրեն վարկաբեկած, բեմից քֆուր տվող, անտաղանդ կոլեգա Սերգեյ Դանիելյանից
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Իմ` պանթեոնում բրոնյա արած կոլեգաներին սերիալներում իրեն վարկաբեկած, բեմից քֆուր տվող, անտաղանդ կոլեգա Սերգեյ Դանիելյանից


Իմ` պանթեոնում բրոնյա արած կոլեգաներին սերիալներում իրեն վարկաբեկած, բեմից քֆուր տվող, անտաղանդ կոլեգա Սերգեյ Դանիելյանից

 

Հեղինակ.

 

Իմ` պանթեոնում բրոնյա արած կոլեգաներին սերիալներում իրեն վարկաբեկած, բեմից քֆուր տվող, անտաղանդ կոլեգա Սերգեյ Դանիելյանից


Սերժ Ավետիքյանի բեմադրությունը չեմ տեսել, Սիրուշոյի Կոմիտասի մշակման կեսն եմ լսել ինտերնետով: Ուղղակի չեմ հասկանում իմ պանթեոնում բրոնյա արած կոլեգաներին, թե որն է իրենց կռիվը: Սիրելի տիկնայք և պարոնայք ժողովրդական և վաստակավոր արտիստներ:Դուք ունեք ձեր սիրելի նախկին և հիմիկվա իշխանության բոլոր կոչումները, ստեղծել և ղեկավարում եք տարբեր միություններ, դասավանդում եք ինստիտուտներում, 30-40 տարի նստած եք թատրոնների ղեկավարների պաշտոններում: Չեմ հասկանում` էլ ինչ՞ եք ուզում: Այս հարցը ինձ մոտ երբեք չէր ծագի, եթե ամբողջ օրը չլսեի <<հայ մշակույթի փրկության>> մասին կոչը:

Պատկերացրեք մի պահ, որ Կոմիտասը ամբողջ օրը քննադատեր և առաջարկեր: Կամ որ Սպենդիարյանը ստեղծագործելու փոխարեն նախագահին նամակ գրեր: Այդ ստրկական, ստոր սովորությունը ռուսերեն ասած`կլյաուզա, եկել է այն ժամանակներից, երբ դուք ամեն ինչ ունեիք, երբ իրար տակ փորելով փառքի էիք հասնում և իրար ուղարկում Սիբիր: Հանգստացեք, խոսքս բոլորի մասին չէ իհարկե: Աճեմյանի անունով երդվում եք, մի հատ հիշեք` ինչից հետո մարդը ինֆարկտ ստացավ: /Հատուկ չակերտները չեմ բացում. թող ձեր ուսանողները չիմանան, ամոթա/:

Ամբողջ օրը խոսում եք Կոմիտասից. նամակները վերհիշեք, թե ոնց էր նրան վերաբերում Էջմածինը: Աշխարհի ամենաթույլ դրամատուրգի անունով մայր թատրոն եք կոչել: Պեպոյին արձան եք կանգնեցրել թատրոնի բակում: Մի ստոր ռամիկ, որը պատրաստ էր մի քանի կոպեկով քրոջը ծախել Դարչոյին: Զզվեցինք լսելով, որ մենք առաջին քրիստոնյա ազգն ենք: Ինչների՞դ վրա եք այդքան ուրախանում, մսի հե՞ րթ է կանգնել, որ առաջինը լինելը լավ է: Եթե չեմ սխալվում, ձեր կրոնը հիմնված է սիրո վրա: <<Փրկեք մեր արվեստի գոհարները>>. ո՞ւմ եք դիմում: Հասկացեք վերջապես. Սովետը չկա՛ և Սերժ Սարգսյանը Լեոնիդ Բրեժնևը չի: Դուք ծիծաղ և խղճահարություն եք հարուցում: Պատկերացրեք մի պահ, եթե Դե Նիրոյին Իտալիայի ժողովրդական արտիստի կոչում տային, պատկերացրեք մի պահ, եթե Ֆրանսիայի նախագահը թատրոնի ռեպերտուար որոշեր: Ես հասկանում եմ իհարկե, որ մեր նախագահը ձեզ համար մեծ հեղինակություն է արվեստի գործերում: Բայց չարժի ամեն անգամ ՄԱԵՍՏՐՈՅԻն ահանգստացնել: Ստեղծեք ձերը, ավելի արժեքավորը, ավելի արդիականը: Ինչպես ասումեն. Կեսարին թողեք Կեսարյանը, իսկ սլեսարին` սլեսարյանը:

Սերիալներում իրեն վարկաբեկած, բեմից քֆուր տվող, անտաղանդ ձեր կոլեգա` Սերգեյ Դանիելյան

Հ.Գ. Ինչպես կասեր Վարդանուշ տատս. <<Հետևիցս խոսողը հետևիցս ուտի, դեմիցն էլ` դեմիցս>>։

http://www.ejournal.am/
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!