Ֆրանսիական հեռուստատեսության բացառիկ ֆիլմը Հենրիխ Մխիթարյանի մասին`ապրիլի 20-ին
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Ֆրանսիական հեռուստատեսության բացառիկ ֆիլմը Հենրիխ Մխիթարյանի մասին`ապրիլի 20-ին


Ֆրանսիական հեռուստատեսության բացառիկ ֆիլմը Հենրիխ Մխիթարյանի մասին`ապրիլի 20-ին

 

Հեղինակ.

 

Ֆրանսիական հեռուստատեսության բացառիկ ֆիլմը Հենրիխ Մխիթարյանի մասին`ապրիլի 20-ին

Ապրիլի 20-ին, Ֆրանսիայի ժամանակով ժամը 14:20-ին, ֆրանսիական Canal+ հանրահայտ հեռուստաընկերությունը բացառիկ տեսաֆիլմ է ցուցադրելու Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին: Տեսաֆիլմը նկարահանվել է ամիսներ շարունակ: Հեռուստաընկերության ներկայացուցիչները Հենրիխ Մխիթարյանին նկարահանել են Դոնեցկում, Գերմանիայում, Վալանսում` Լյուքսեմբուրգի ազգային հավաքականի հետ Հայաստանի ազգային հավաքականի հանդիպման օրերին, եղել են Ֆրանսիայում Հենրիխ Մխիթարյանի բնակության եւ մանկության վայրերում: Տեսաֆիլմի նկարահանումների համար ֆրանսիական հեռուստաընկերության նկարահանող խումբը հատուկ ժամանել էր նաեւ Հայաստան` մասնակցելու Հայաստան-Չեխիա ազգային հավաքականների հանդիպման նախապատրաստական ընթացքին եւ հանդիպմանը, հարցազրույցներ է ունեցել Հայաստանում, կատարել է բացառիկ նկարահանումներ: Եվ այսպես. Ապրիլի 20-ին, Ֆրանսիայի ժամանակով ժամը 14:20-ին, ֆրանսիական Canal+ հեռուստաընկերության եթերում լինելու է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Footballcity.am
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!