ԿԲԿ-ի մանկական բաժանմունքում ազատ անկողին չկա
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » ԿԲԿ-ի մանկական բաժանմունքում ազատ անկողին չկա


ԿԲԿ-ի մանկական բաժանմունքում ազատ անկողին չկա

 

Հեղինակ. Հեղինակ

 


ԿԲԿ-ի մանկական բաժանմունքում ազատ անկողին չկա

Կապանի ԲԿ-ի մանկական բաժանամունքը , ինչպես բնորոշ է այս եղանակին, մարդաշատ էր։ Մանկաբույժ Արարատ Հարությունյանը շունչ քաշելու ժամանակ չունի. երեխաներն ու ծնողները մեկը մյուսի հետևից բժկի մոտ են շտապում։ Սենյակներում ազատ անկողիններ չեն մնացել։ Դուրս գրվողի տեղը անմիջապես է զբաղեցվում ։
Բարձր ջերմություն, հազ, փսխում, թուլություն. սուր շնչառական վարակներից մեկը կրկին հիշեցնում է իր մասին։
ԿԲԿ-ի մանկական բաժանմունքում ազատ անկողին չկա

«18 հիվանդ է այս պահին բուժվում մանկական բաժանմունքում: Կեսը ստացիոնար, կեսն էլ՝ ցերեկային ստացինոր։ Այսինքն՝ նշանակված ժամերին բուժումը ստանում տուն են գնում ։ Որ հերթեր չառաջանան»,-նշում է մանկաբույժը։ Նորածիններից սկսած մինչև ավելի մեծ տարիք. սուր շնչառական վարակը ոչ մեկին չի շրջանցում. Օդակաթիլային է և փակ տարածության մեջ շփումն էլ բավարար է։
ԿԲԿ-ի մանկական բաժանմունքում ազատ անկողին չկա

Երեխաներին բժշկին ներկայացնելուց առաջ թաղամասային մանկաբույժի ուղեգիրը պարտադիր է։ Օրենքը միշտ էլ գործել է, եթե ոմանք էլ չգիտեին,պետք է տեղեկանան։

Տարածված կարծիք կա,թե հակաբիոտիկները միայն վնաս են հասցնում հատկապես երեխաների դեպքում ։ Արարատ Հարությունյանի խոսքով՝ դրանք պետք է նշանակվեն ըստ անհրաժեշտության, երբեմն նպատակահարմար է։ Միայն բժշկի որոշումով։ Բաժանմունքի վարիչի պաշտոնակատարի խոսքով՝ ծանրաբեռնված գրաֆիկով են աշխատում։ Օրվա մյուս հատվածում օգնության է հասնում թաղամասային բժշկուհիներից մեկը։ Որպեսզի բուժումը արդյունավետ լինի և վարակը տարածում չգտնի, մանկաբույժ Արարատ Հարությունյանը ֆիլտրի փորձն է մատնանշում։ Նախորդ տարի գլուխ բարձրացրած շնչառական վարակի դեմն առնելը հնարավոր եղավ մանկապարտեզներում և դպրոցներում իրականացվող ստուգումների շնորհիվ։ Իսկ այս անգամ դեռևս դրա մասին խոսք չկա:
Հերմինե Միքայելյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!