Ձեռագործ աշխատանքների ցուցահանդես Կապանում
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Ձեռագործ աշխատանքների ցուցահանդես Կապանում


Ձեռագործ աշխատանքների ցուցահանդես Կապանում

 

Հեղինակ. Հեղինակ

 

Ձեռագործ աշխատանքների ցուցահանդես Կապանում


«Կապան մոլլ» առևտրի սրահում աշխուժություն է նկատվում. կրկին ցուցահանդես էր կազմակերպվել ։ Այս անգամ ներս մտնողներին առաջարկվում են անհատական ձեռագործ աշխատանքներ։ Հեղինակները Կապանից են, գործերը՝ ինքնատիպ ու տարբեր։


Առևտրի կենտրոնը մասնակցության հրավերի հայտարարությունը տարածել էր Ֆեյսբուք սոցիալական ցանցում։ Ցանկացողները արձագանքել են ու ներկայացել աշխատանքներով։ Նրանցից մեկն էլ Մարգարիտա Մանուկյանն է՝ ձեռագործ տիկնիկների հավաքածույով։
Ձեռագործ աշխատանքների ցուցահանդես Կապանում


«Մեկի վրա աշխատելիս մոտ 3 օր կամ ավելի շատ ժամանակ է պահանջվում։ Յուրաքանչյուրն իր անունն ունի, բնավորության գծերը , թելային ու գունային երանգները»,-նշում է տիկնիկների հեղինակը և ավելացնում՝ ներկայանալու լավ հնարավորություն է։

Ցուցահանդեսին մասնակցելու հրավերին ընդհանուր առմամբ արձագանքել էին 15 ստեղծագործողներ։ Թել,ուլունք, կավ, փայտ.այն ամենը ինչից հնարավոր է որևէ գեղեցիկ իր ստեղծել ։
Ձեռագործ աշխատանքների ցուցահանդես Կապանում
Ձեռագործ աշխատանքների ցուցահանդես Կապանում

Հուշանվերներ, զարդեր, առօրյայում օգտագործելու, կրելու իրեր կամ պարզապես եռագույնով կախազարդեր . աշխատանքները տարաբնույթ էին։ Գեղանկարչուհի Լուսինե Բաբայանը կանանց տոնին ընդառաջ ցուցահանդեսին ներկայացել էր ծաղկառատ կտավներով։
Ձեռագործ աշխատանքների ցուցահանդես Կապանում
Ձեռագործ աշխատանքների ցուցահանդես Կապանում

Ցուցահանդեսը կշարուանկվի մինչև մարտի 9-ը։ Նրանք, ովքեր չեն հասցրել գնել տեղացի ստեղծագործողների աշխատանքներից որևէ նմուշ, դեռ ժամանակ ունեն։
Հերմինե Միքայելյան

Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!