Ունկնդիրն ունկնդիր է ամեն տեղ՝ լինի մարզում,թե միջազգային դահլիճներում.Սվետլաննա Նավասարդյանը Կապանում էր
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Ունկնդիրն ունկնդիր է ամեն տեղ՝ լինի մարզում,թե միջազգային դահլիճներում.Սվետլաննա Նավասարդյանը Կապանում էր


Ունկնդիրն ունկնդիր է ամեն տեղ՝ լինի մարզում,թե միջազգային դահլիճներում.Սվետլաննա Նավասարդյանը Կապանում էր

 

Հեղինակ.

 

Ունկնդիրն ունկնդիր է ամեն տեղ՝ լինի մարզում,թե միջազգային դահլիճներում.Սվետլաննա Նավասարդյանը Կապանում էր


10 տարվա ընդմիջումից հետո , մայիսի 11ին կրկին Կապանը ողջունեց անվանի դաշնակահարուհի, ժողովրդական արտիստ ու պրոֆեսոր Սվետլաննա Նավասարդյանին։ Հանդիսատեսի ու դաշնակահարուհու միջև այդքան տարիների սպասման շունչն էր պտտվում և հիշողություններում դրոշմում ստեղների հզոր ձայնն ու նվագը, որ ծնվում էին այդ վարժ ու փորձառու մատներից։

Բախի պրելյուդները, Շոպենի մանրանվագները, Պրոկոֆյեվի երեք սարկազմները, այս բոլորն այնքան հեշտ էին ընկալվում ունկնդրի կողմից,որ ականջը կարծես էլի ու էլի էր շարունակություն պահանջում։ Ինքը՝ դաշնակահարուհին էլ շեշտեց. այսպես հազվադեպ է պատահում, իմ և հանդիսատեսի միջև երկխոսություն կար։

«Ամեն տարի հոկտեմբեր և ապրիլ – մայիս ամիսներին 1 տասնօրյակ նվիրում եմ Հայաստանի մարզերին և մեկնում եմ համերգների։ Այսօր հրաշալի համերգ էր,անշուշտ, կատարումը ի նկատի չունեմ (ծիծաղում է), այլ մթնոլորտը , այսօր իսկապես երկխոսություն էր ունկնդրի և կատարողի միջև, հազվադեպ է լինում, շատ հաճելի էր»։

Դահլիճում նստած էին ոչ միայն կապանցիներ։ Արվեստի պետական քոլեջի տնօրեն Լիանա Հակոբյանի նախաձեռնությամբ համերգին մասնակցելու էին եկել նաև Խնձորեսկի դպրոցի աշակերտները։ Այսպիսով տնօրենը նպատակ ուներ ընդգծելու, որ դաշնակահարուհուն ոչ միայն Կապանում էին սպասում, այլև Սյունիքում։ Վերջին տարիներին 40-ից ավելի երկրներում ելույթ ունենալուց հետո մարզեր այցելելու ժամանակ Սվետլաննա Նավասարդյանը ծրագիրն ընտրելիս տարբերություն չի դնում ունկնդիրների միջև։

Հրաշալի համերգից հետո կապանցիներին մնում է կրկին սպասել դաշնակահարուհու հաջորդ այցելությանը։

Մարգարիտա Մանուկյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!