Վարդենիկում էշը սպանել է տիրոջը
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Վարդենիկում էշը սպանել է տիրոջը


Վարդենիկում էշը սպանել է տիրոջը

 

Հեղինակ.

 

Վարդենիկում էշը սպանել է տիրոջը


Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղում մոտ տասը օր առաջ արտառոց դեպք է եղել, էշը սպանել է տիրոջը: Վարդենիկի գյուղապետ Հովհաննես Հովեյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց, որ 83-ամյա Պարգեւ Առաքելյանը էշի հետ դաշտում էր, կենդանին հարվածել է վերջինս, նա վնասվածքներ է ստացել:

Գյուղապետը նշեց, որ վերջինս տեղափոխվել է Մարտունիի բժշկական կենտրոն, որտեղ նույն օրը մահացել է: Իսկ հիվանդանոցի տնօրենի պաշտոնակատար Վարդան Կարապետյանն ասաց, որ վերջինս հիվանդանոց է տեղափոխվել մահացած, նրան ընդունել են որպես դիակ:

Հովհաննես Հովեյանը տեղեկացրեց նաեւ, որ տիրոջը սպանած կենդանին այլեւս չկա, մահացածի հարազատները սպանել են էշին:

news.am
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!