Հեծանիվներ ու համակարգիչներ խնամքի կենտրոնի սաներին
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Հեծանիվներ ու համակարգիչներ խնամքի կենտրոնի սաներին


Հեծանիվներ ու համակարգիչներ խնամքի կենտրոնի սաներին

 

Հեղինակ. Հեղինակ

 


Հեծանիվներ ու համակարգիչներ խնամքի կենտրոնի սաներին

«Մանկության տարիների երազանքս հեծանիվ ունենալն էր, որն այդպես էլ չունեցա: Ախր առանց հեծանիվ ի՞նչ մանկություն։ Մարդ ամեն ինչ պիտի ստանա իր ժամանակին».Մհեր Մկրտչյանի խոսքերն են։

Կապանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատության երեխաներից շատերն էլ մեծ դերասանի պես երազել են հեծանիվ ունենալ։ Այս մասին տնօրենը տեղեկացել է նրանց հետ հերթական զրույցի ժամանակ։

Եվ ահա զրույցից կարճ ժամանակ անց երազանքը իրականություն դարձավ։ Խնամքի կենտրոնի սաները առաջին հարկ են շտապում՝ ընդունելու նվերը մարզի ղեկավարից։
Հեծանիվներ ու համակարգիչներ խնամքի կենտրոնի սաներին


Հեծանիվներ ու համակարգիչներ խնամքի կենտրոնի սաներին

Կապանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատության տարբեր տարիքի երեխաներ այսուհետ հեծանիվ կվարեն բակում։ Դատելով երեխաների դեմքերից ու ժպիտներից՝ համոզվում ես՝ մայրաքաղաքից հաստատություն հասած նվերները սպասված են, ինչպես նաև նոր սերնդի համակարգիչները։ Դրանք կփոխարինեն հներին։ Հաստատության համար նախատեսված հեծանիվները, այդ թվում համակարգիչները ձեռք են բերվել <<Սյունիքի մարզի զարգացման և ներդրման>> հիմնադրամի միջոցներով։
Հեծանիվներ ու համակարգիչներ խնամքի կենտրոնի սաներին

Հաստատության մարզադահլիճի նորոգման և կահույքի ձեռքբերման հարցերին ևս մարզպետ Վահե Հակոբյանի խոսքով՝ լուծում կտրվի։ Եվ, առհասարակ ,ինչ վերաբերում է երեխաներին, հատկապես սոցիալապես անապահով ընտանիքներում մեծացողներին, մարզի ղեկավարի խոսքով՝ մշտապես ուշադրության կենտրոնում են։ Ռուզաննա
Հեծանիվներ ու համակարգիչներ խնամքի կենտրոնի սաներին


Հեծանիվներ ու համակարգիչներ խնամքի կենտրոնի սաներին

Հովհաննիսյանի հետ միասին Վահե Հակոբյանը ևս մեկ անգամ շրջեց շենքի տարածքում, առավել մանրամասն ծանոթացավ պայմաններին. որ հատվածներն են բարվոք և որոնք ոչ, խոսեց կենտրոնի հոգեբանների ու մասնագետների հետ, ովքեր աշխատում են կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված երեխաների հետ։

Կապանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն այս պահին հաճախում են 45 երեխաներ։ Բոլորը Կապանի տարածաշրջանից են՝գյուղական համայնքներից ու հեռավոր թաղամասերից։
Հեծանիվներ ու համակարգիչներ խնամքի կենտրոնի սաներին

Իսկ ապրիլից արդեն հաստատությունը կվերածվի ցերեկային աջակցության կենտրոնի։

«Փոփոխությունից հետո երեխաների տրանսպորտի և ճանապարհածախսի խնդիրները ևս լուծում կստանան»,-նշեց տնօրենը։ Եվ նման հարցերը չեն ազդի երեխաների թվի վրա։

Հերմինե Միքայելյան

Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!