17 հարց համայնքի ավագանու նիստում .կռվախնձոր դարձած շինությունը կհանձնվի շենքի բնակիչներին
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » 17 հարց համայնքի ավագանու նիստում .կռվախնձոր դարձած շինությունը կհանձնվի շենքի բնակիչներին


17 հարց համայնքի ավագանու նիստում .կռվախնձոր դարձած շինությունը կհանձնվի շենքի բնակիչներին

 

Հեղինակ. Հեղինակ

 


17 հարց համայնքի ավագանու նիստում .կռվախնձոր դարձած շինությունը կհանձնվի շենքի բնակիչներին

Համայնքի ավագանու այս տարվա առաջին նիստի օրակարգը հագեցած էր՝17 հարց՝ համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման 2013-16թթ-ի ծրագրի հաշվետվությունից մինչև հողերի կարգավիճակ։ Ծրագրերի և արտաքին կապերի բաժնի պետ Ավետիք Համբարձումյանը ներկայացրեց նախորդ 3 տարիներին կատարված աշխատանքները ըստ բաժինների. դրանք 6-ն էին ։

Ֆինանսաբյուջետային բաժնի գլխավոր մասնագետ Անուշ Ղուկասյանը ավագանու հաստատմանը ներկայացրեց նախորդ տարվա բյուջի տարեկան հաշվետվությունը։ Բացառություն չկազմեց նաև այս տարվա բյուջեն։ Փոփոխություններ և լրացումներ են կատարվել։

Ավագանու ուշադրությունը հրավիրվեց նաև հաջորդ 2 հարցերի վրա։ Խոսքը վերաբերում էր Կապանի համար 4 և 5 նախակրթարանների տնօրենների նշանակմանը։ Ավագանու անդամ Նարեկ Բաբայանը, ով ամբողջ նիստի ընթացքում ձեռնպահ մնաց հարցերին կողմ կամ դեմ քվեարկելուց, առաջարկեց հրապարակել պաշտոնակատարների կենսագրությունը և անցած ուղին, որից հետո հետևեց հաջորդ հարցը՝ուղղված համայնքի ղեկավարին.ի՞նչ սկզբունքով է առաջնորդվում Աշոտ Հայրապետյանը նախակրթարաններում տնօրեն նշանակելիս։

Կապանի համայնքապետարանի աշխատակացիների թվի, հաստիքացուցակի և դրույքաչափերի վերաբերյալ հարցերը ևս ավագանու նիստի օրակարգում էին։70 հաստիքային աշխատակիցներ կան, որից 49-ը համայնքային են ,իսկ մյուսները՝ տնտեսական, հայեցողական։Կրճատվել է 7 հաստիք։

Գյուղատնտեսական , բնակավայրերի նշանակության հողերին վերաբերող հարցերը օրակարգում վերջինն էին։ Ավագանու անդամների ուշադրությունը գրավեց «անհայտ» քաղաքացի տերմինը։ Ո՞վքեր են, ինչու պետք է որևէ քաղաքացու սեփականություն համարվող հողատարածքը քաղաքապետարանը տնօրինի։Համայնքի ղեկավար Աշոտ Հայրապետյանը պատասխանելով հարցին՝ նշեց՝նպատակը հողերի օգտագործման գործընթացը օրենքի դաշտ բերելն է։

Օրակարգն արդեն սպառված էր,երբ համայնքի ղեկավարը ներկաների ուշադրությունը հրավիրեց Աշոտ Կույումջյան անուն-ազգանունով քաղաքացու դիմումի վրա։ Խոսքը վերաբերում էր 2014թ-ին Լեռնագործների փողոցում նրա կողմից կառուցված անօրինական շինությանը, որն էլ հետագայում կռվախնձորի պատճառ դարձավ։

Աշոտ Կույումջյանը դիմել է քաղաքապետարան շինությունը չքանդելու հարցով՝ նշելով ,որ բավականին միջոցներ է ծախսել և ափոսում է։ Խնդրում եմ այդ շինությունը գրանցել որպես համայնքի սեփականություն և օգտագործել հանրօգուտ նպատակներով։ "Այն կարող է ծառայել հարակից շենքերի երեխաների համար որպես խաղասենյակ, իսկ տարեցներին՝ որպես զրուցարան",-ասված էր նամակում։
Համայնքի ղեկավարը հարցի լուծման տարբերակ առաջարկեց ավագանու անդամներին .շինության քանդումը կասեցնելու համար դիմել ԴԱՀԿ, այս մասին ծանուցել բանկիչներին, որից հետո արդեն համայնքային սեփականություն ճանաչելով՝ հանձնել շենքի բնակիչներին որևէ նպատակով օգտագործելու համար։ Ավագանու անդամները համակարծիք էին առաջարկությանը։
Առավել մանրամասն՝ "Լուրերի"՝ 15.02.2017-ի թողարկմանը
Հերմինե Միքայելյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!