«Ապրել մեկ օր՝ առանց կրակոցի». չինարեցու միակ ցանկությունը
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » «Ապրել մեկ օր՝ առանց կրակոցի». չինարեցու միակ ցանկությունը


«Ապրել մեկ օր՝ առանց կրակոցի». չինարեցու միակ ցանկությունը

 

Հեղինակ.

 

«Ապրել մեկ օր՝ առանց կրակոցի». չինարեցու միակ ցանկությունը


«Ուզըմ եմ, որ կրակոցներից եդը մարդիկ կեղիցը քինան վեչ»,- ասում է Չինարի գյուղի բնակիչներից մեկը` շեշտելով, որ Չինարին չպետք է դատարկվի, սահման պահողները պիտի շատանան:
Չինարի գյուղը գտնվում է Տավուշի մարզում՝ հայ-ադրբեջանական սահմանի վրա: Գյուղը պարբերաբար ենթարկվում է ռմբակոծության ադրբեջանական դիրքերից:Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանն ասում է, որ ցանկացած պահի հակառակորդը կարող է իրենց վնաս հասցնել. «Էդպիսի օր չկա, որ մեկ կամ երկու հատ չկրակեն:Կրակում են հիմնականում թաղման արարողությունների ժամանակ, դրա համար էլ երբեմն թաղման արարողությունները անում ենք երեկոյան ժամերին. երեկոյան ժամերին քիչ են կրակում»:

Գյուղի բնակիչների խոսքով՝ գյուղն օր-օրի դատարկվում է: Պատճառը միայն կրակոցները չեն: Գյուղացին դժվարությամբ է գոյատևում: Աշխատատեղեր գյուղում քիչ են, հողագործությամբ կամ անասնապահության չեն կարողանում զբաղվել` վախենում են. վերջին ժամանակահատվածում հիմնականում բնակիչները վիրավորվում են հողամասում աշխատելիս:

Չինարեցիները պատմում են, որ օրը երկու անգամ պարտադիր կրակում են, իսկ երբ կրակոց չի լինում, անհանգստանում են՝ վախենալով, որ կարող է գիշերվա ժամերին կրակեն: Սակայն, չնայած կրակոցներին, չինարեցին հպարտ է, որ ապրում է Չինարիում՝ ասելով, որ հերոսություն է Չինարիում ապրելը. «Չինարեցին ա պահում ձեզ, ապահովում ձեր անդորրն ու հանգիստ քունը»:

Ու չնայած Չինարին բազում խնդիրներ ունի, բայց չինարեցիներին դա չի մտահոգում,նրանք միայն մի ցանկություն ունեն՝ ապրել մեկ օր՝ առանց կրակոցի:

Անի Վարդանյան


HayNews.am
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!