"Աչքերիս չեմ հավատում՝ վերելակը աշխատում է".Բաղաբերդի թիվ 6 շենքի բնակիչներ
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » "Աչքերիս չեմ հավատում՝ վերելակը աշխատում է".Բաղաբերդի թիվ 6 շենքի բնակիչներ


"Աչքերիս չեմ հավատում՝ վերելակը աշխատում է".Բաղաբերդի թիվ 6 շենքի բնակիչներ

 

Հեղինակ. Հեղինակ

 


"Աչքերիս չեմ հավատում՝ վերելակը աշխատում է".Բաղաբերդի թիվ 6 շենքի բնակիչներ


"Աչքերիս չեմ հավատում՝ վերելակը աշխատում է".Բաղաբերդի թիվ 6 շենքի բնակիչներ


Կապանի Բաղաբերդ թաղամասի թիվ 6 շենքի բնակիչները նույնպես հայտնվել են երջանիկների շարքերում։ Խոսքը վերաբերում է նորոգված վերելակների ցուցակին։ Մոտ 20 տարի չաշխատած մարդատարի դռները վերջապես բացվեցին: Լսածին ու տեսածին, չեն հավատում մինչև չեն փորձում։

«Կարելի է ասել բնակարանամուտ ենք տոնում, նույն զգացողությունն է։ 20 տարի է վերելակը չէր աշխատում։ Մի անգամ՝ 2012թ-ին դիմեցինք, եկան նորոգեցին, 3 օր աշխատեց »,- զրուցում են հարևաններով ու իրար շնորհավորում։

Նոր բնակչի խոսքով՝ Կապանում բնակարան գնելիս նախ հաշվի է առել հարկն ու վերելակի «անցած ուղին»։ «Կարելի է ասել աշխատող վերելակը առաջնահերթ պայման է։ Գնելու պահին էլ հուսով էի՝ մի օր կգործի»,-ասում է։
"Աչքերիս չեմ հավատում՝ վերելակը աշխատում է".Բաղաբերդի թիվ 6 շենքի բնակիչներ


Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը, քաղաքաշինության վարչության պետն ու «Վերելակ արտադրական կազմակերպության» նախագահը Բաղաբերդի համար 6 շենքում են. տեղում համոզվելու կատարված աշխատանքի որակի մեջ և լսելու բնակիչների կարծիքները։ 1,5 մլն դրամ պահանջվեց կրկին շահագործման հանձնելու համար։

"Աչքերիս չեմ հավատում՝ վերելակը աշխատում է".Բաղաբերդի թիվ 6 շենքի բնակիչներ


"Աչքերիս չեմ հավատում՝ վերելակը աշխատում է".Բաղաբերդի թիվ 6 շենքի բնակիչներ

Նորոգումը իրականացրել է «Վերելակ արտադրական կազմակերպությունը»։ Տեխնիկական անվտանգությունից ստուգել են, դրական եզրակացությունը կա, պատրաստ է շահագործման։ Այս դեպքում կրկին եռակողմ պայմանագիր կկնքվի։
"Աչքերիս չեմ հավատում՝ վերելակը աշխատում է".Բաղաբերդի թիվ 6 շենքի բնակիչներ


Մարզպետի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է ստեղծվել ,որն էլ ուսումնասիրում է մարզկենտրոնում գործող և չգործող վերելակների տեխնիկական վիճակը։ Ցուցակում բոլոր ընդգրկվածները միանգամից չեն նորոգվում։ Մասնագետները գործի են անցնում նախ երկար տարիներ չաշխատող վերելակում։ Առաջնահերթության առումով պակաս կարևոր չեն նաև բնակիչների դիմումները։ Բաղաբերդի թիվ 6 շենքի առաջին մուտքի վերելակը այս տարվա առաջին նորոգված մարդատարն է,բայց ոչ վերջինը ։


Մարզկենտրոնի տարբեր թաղամասերից 33 չաշխատող վերելակ ընդգրկված է մարզի հրատապ լուծում պահանջող հարցերի շարքում ։ Մեկի վրա կծախսվի առավելագույնը 3,5մլն դրամ պետբյուջեի միջոցներից։Հաջորդը կնորոգվի Բաղաբերդի թիվ 9 շենքի վերելակը:
Հերմինե Միքայելյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!