Ֆինանսական աջակցություն քառօրյա պատերազմում զոհված 13 սյունեցի հերոսների ընտանիքներին
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Ֆինանսական աջակցություն քառօրյա պատերազմում զոհված 13 սյունեցի հերոսների ընտանիքներին


Ֆինանսական աջակցություն քառօրյա պատերազմում զոհված 13 սյունեցի հերոսների ընտանիքներին

 

Հեղինակ. Հեղինակ

 

Ֆինանսական աջակցություն քառօրյա պատերազմում զոհված 13 սյունեցի հերոսների ընտանիքներին

Ամսական 150 հազար դրամ 2016թ-ի ապրիլյան քառօրյա պատերազմում կյանքը զոհած սյունեցի հերոսների ընտանիքներին։ «Ոչ թե նպաստ,այլ աջակցություն է »,-ընդգծեց Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը զոհվածների հարազատների հետ հանդիպման ընթացքում։
"Նպաստը հարիր չէ մեր հերոսներին։ Նրանց սխրանքն անմահ է",-նշեց մարզպետ Վահե Հակոբյանը ։


Քառօրյա պատերազմում զոհված 13 հերոսների ընտանիքների անդամներին ,հարազատներին Վահե Հակոբյանը անձամբ հանձնեց գումարային քարտերը՝ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնելով ,որ քաջարի տղաներ են տվել հայրենիքին։
" Անձամբ իմ նախաձեռնությունն է։ Ինչպես գիտեք՝ արդեն իսկ ստեղծվել է "Սյունիքի զարգացման և ներդրումների հիմնադրամը",որի գործառույթներից մեկն էլ սոցիալ աջակցությունն է։ Սա մեր նվազագույն աջակցությունն է, որ կարող ենք ցուցաբերել մեր հերոսների ընտանիքներին։Գոնե չմտածեն վաղվա հացի մասին։ Որովհետև բոլորի ընտանիքները զրկվել են տան տղամարդուց",-նշեց Վահե Հակոբյանը հարցազրույցի ժամանակ։

Ֆինանսական աջակցություն քառօրյա պատերազմում զոհված 13 սյունեցի հերոսների ընտանիքներին

Սիսիանցի կամավորների ջոկատի ռմբակոծված ավտոբուսում էր նաև Ախլաթյանի համայնքի ղեկավար Արմեն Բեգլարյանը։ Արծրուն Բեգլարյանը մեծ ցավ է ապրում՝ հիշելով նախորդ ապրիլը։ Գրեթե մեկ տարի է անցել, իսկ եղբոր բացակայության հետ ընտանիքում դեռ չեն հաշտվել ։
Ֆինանսական աջակցություն քառօրյա պատերազմում զոհված 13 սյունեցի հերոսների ընտանիքներին

Մարզի ղեկավարի խոսքով՝ քառօրյա պատերազմում զոհված տղաների ընտանիքներին աջակցելով՝ չի նշանակում, որ չեն հիշվում Արցախյան պատերազմում զոհված հայորդիներն ու նրանց հարազատները։
"Այս սպին շատ թարմ է։ Դրա համար էլ մենք առաջին հերթին մեր ուշադրությունը ուղղում ենք դեպի քառօրյա պատերազմում զոհվածների ընտանիքներին։ Մենք ոչ թե ուշադրություն ենք դարձնելու,այլ արդեն դարձնում ենք։ Եվ "ԶՊՄԿ" ՓԲԸ-ի բարեգործական հիմնադրամը, և «Սյունիքի զարգացման և ներդրումների հիմնադրամը» այդ աշխատանքները կատարում են հիմա",-ավելացրեց Սյունիքի մարզպետը։

Մարզպետ Վահե Հակոբյանի նախաձեռնությամբ նաև վավերագրական ֆիլմ է նկարահանվում։ Այն նվիրված է հանուն հայրենիքի կյանքը զոհած սյունեցի 13 հերոսների հիշատակին։ Նախատեսվում է ֆիլմի առանջնախաղը հանդիսատեսի դատին հանձնել ապրիլին՝քառօրյա պատերազմի տարելիցի օրը։
" Մեր կողմից հրավիրվել են լավագույն մասնագետները,այդ թվում՝ արտերկրից, ինչպես նաև վավերագրական ֆիլմերի ճանաչված վարպետներ,օպերատորներ և սցենարիստներ, ովքեր ֆիլմում յուրովի են ներկայացնելու 13 զոհված տղաներին",-նշեց Վահե Հակոբյանը։

«Սյունիքի զարգացման և ներդրումների հիմնադրամի» միջոցները կոչված են ծառայելու տարբեր ծրագրերի իրագործմանը։ Ուղղվածությունը բազամակողմանի կլինի։
"Աջակցություն է բիզնեսին, գյուղատնտեսության զարգացմանը և թիրախային այն խնդիրներին, որոնք առկա են մարզում, բայց բյուջետային հնարավորությունները թույլ չեն տալիս լուծել, իսկ դա որոշակի ֆոնդ է, որի միջոցով կարող ենք լուծել առկա խնդիրները",-նշեց Վահե Հակոբյանը։
Ինչ վերաբերում է հիմնադրամի միջոցներին,այդ հարցում կառույցի կողքին են և ԶՊՄԿ-ը, և բիզնեսի ոլորտի ներկայացուցիչներ, բարերարներ։
Հերմինե Միքայելյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!