Կադրային փոփոխություններ Կապանի բժշկական կենտրոնում
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Կադրային փոփոխություններ Կապանի բժշկական կենտրոնում


Կադրային փոփոխություններ Կապանի բժշկական կենտրոնում

 

Հեղինակ. Հեղինակ

 

Կադրային փոփոխություններ Կապանի բժշկական կենտրոնում


«Կապանի ԲԿ-ում կադրային փոփոխություններ են կատարվում և դեռ կկատարվեն» ,-ասում էտնօրենի նորանշանակ պաշտոնակատար Ռոմիկ Սարգսյանը՝ անդրադառնալով այդ թվում իր պաշտոնին.նշելով , որ գործընթացը սկսվել է հենց իր նշանակումից ։ Հերթը հասավ ԲԿ-ի պոլիկլինիկայի ղեկավարի փոփոխությանը։ «Արդեն նախկին վարիչ Գոհար Իսրայելյանը սեփական դիմումի համաձայն ազատվել է վարիչի պարտականություններից»,-նշում է Ռոմիկ Սարգսյանը։
" Որպես օնկոլոգիայի բժիշկ,նա չի ազատվել աշխատանքից։ Մենք պոլիկլինիկայում ներկայացրել ենք բուժաշխատողներին նոր վարիչին.դա բժշկուհի Նառա Հարությունյանն է ,մեր սոնոգրաֆիստ, հայտնի բժկուհի տարածաշրջանում",-նշում է բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնակատարը։
Նոր վարիչի ընտրության հարցում մի քանի գործոններ են հաշվի առնվել.մասնագիտական փորձ, մարդկային որակներ, ղեկավարման ձիրք ու բնակչության կարծիք։"Նշանակվել է լավագույն կադրը",-ասում է նորանշանակ ղեկավարը։
" Եվ բնակչության կարծիքն է հաշվի առնված, այդ թվում՝ առողջապահության ոլորտի, պոլիկլինիկայի աշխատակիցների։ Հաշվի է առնվել նրա այսքան տարիների աշխատանքի մեջ շատ համեստ, լուրջ, գեղեցիկ, մարդկանց հետ հարաբերվելու ունակությունները, պրոֆեսիոնալիզմը որպես սոնոգրաֆիայի բժշկուհի, նրա կազմակերպչական,մարդկանց հետ խաղաղվելու հատկությունները",-նշեց Ռոմիկ Սարգսյանը՝պատասխանելով հարցին. ինչո՞ւ հենց Նառա Հարությունյանը։
Կադրային փոփոխություններ Կապանի բժշկական կենտրոնում

" 10-ը տարի է աշխատում եմ այս կոլեկտիվում։ Տրամադրվածությունը՝ շատ լավ։ Իմ գործընկերներն են։ շատ պատասխանատու գործ առաջադրվեց, քանի որ իմ գործընկերներն են իմ կողքին, հուսով եմ ամեն ինչ նորմալ կլինի։ Իհարկե, փոփոխություններ կլինեն։ Ես շարունակելու եմ աշխատել իմ մասնագիտությամբ, երբեք չեմ թողնի",-նշեց պոլիկլինիկայի նորանշանակ վարիչ Նառա Հարությունյանը։
Կադրային փոփոխությունները Կապանի ԲԿ-ում սրանով չեն եզրափակվում։ Ռոմիկ Սարգսյանի խոսքով՝պատրաստվում են իրականացնել նաև կառուցվածքային փոփոխություններ՝ սկսած ամենատարրական հարցերից։

" Ինչպես ընդունել հիվանդին, ինչպես տեղափոխել.ամեն ինչի մեջ լուրջ փոփոխություններ ենք նախատեսում։ Իսկ կադրային հաջորդ փոփոխությունը կարող եմ հստակ ասել՝ ամսի 1-ից նաև լինելու է մանկական բաժանմունքի վարիչ Լարիսա Ջհանգիրյանի դիմումը իր հաշվին 2 ամսով օգտվելու կապացությամբ։ Մանկական բաժանմունքի փոփոխությունը...բժշկուհին ինքն է եկել դիմել ինձ այս իրավիճակներից ելնելով։ Ինքն է իր որոշումը կայացրել ։ Նրան կփոխարինի մանկաբույժ Արարատ Հարությունյանը մինչև վերջնական հարցի լուծումը",-ասում է գլխավոր տնօրենը։

Առաջնորդվելու ենք բնակչի ու քաղաքացու պահանջներով ՝աչքի առաջ ունենալով կոնկրետ անելիքներ. Կապանի բժշկական կենտրոնի տնօրենի նոր մոտեցումներն են։
"Ամբողջությամբ դեմքներս թեքում ենք դեպի մեր հասարակությունը.աշխատանքի ուղղվածությունը այսպիսին կլինի",-եզրափակեց խոսքը պատասխանատուն։
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!