Կյանքից հեռացավ Կապանի պատվավոր քաղաքացի Ռուդիկ Արտաշեսի Գրիգորյանը:
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Կյանքից հեռացավ Կապանի պատվավոր քաղաքացի Ռուդիկ Արտաշեսի Գրիգորյանը:


Կյանքից հեռացավ Կապանի պատվավոր քաղաքացի Ռուդիկ Արտաշեսի Գրիգորյանը:

 

Հեղինակ. Հեղինակ

 

Կապանի քաղաքապետարանը խոր վշտով հայտնում է, որ հունվարի 18-ին Կապան քաղաքում կյանքից հեռացավ Կապանի պատվավոր քաղաքացի Ռուդիկ Արտաշեսի Գրիգորյանը:
Ծնվել է 1946թ. հոկտեմբերի 26-ին Կապան քաղաքում:
1964թ. ավարտել է Կապանի թիվ 2 միջնակարգ դպրոցը:
1970 թվականին ավարտել է Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը:
1970-1972 թվականներին ծառայել է Խորհրդային բանակում՝ որպես սպա:
1972 թվականից ընդունվել է Կապանի միջշրջանային դատախազություն՝ որպես քննիչ, այնուհետեւ աշխատել է միջշրջանային դատախազի օգնական եւ դատախազի տեղակալ:
1987-1991 թվականներին եղել է Կապանի միջշրջանային դատախազը:
1991թ. մինչեւ 1999թ. աշխատել է ՀՀ դատախազության՝ դատարանների կողմից կայացված դատավճիռների եւ որոշումների օրինականությունը հսկող բաժնում՝ որպես դատախազ:
ՀՀ հանրապետության նախագահի 1999թ. հունվարի 11-ի հրամանագրով նշանակվել է Սյունիքի մարզի դատախազ եւ նշված պաշտոնում աշխատել մինչեւ 2007թ. հուլիսը:
ՀՀ նախագահի 1999թ. մարտի 23-ի հրամանագրով նրան շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան:
Պարգեւատրվել է <<ՀՀ դատախազության պատվավոր աշխատող >> կրծքանշանով:
2004թ. ՀՀ ոստիկանապետի հրամանով պարգեւատրվել է <<Համագործակցության ամրապնդման համար>> մեդալով:
2015թ. Կապանի ավագանու հոկտեմբերի 8-ի որոշմամբ Ռուդիկ Գրիգորյանին շնորհվել է ՀՀ Կապան քաղաքի պատվավոր քաղաքացու կոչում:
2014 թվականից ղեկավարում էր Կապանի քաղաքապետին կից հանրային խորհուրդը:
Կապանի քաղաքապետարանը ցավակցում եւ սգակցում է հանգուցյալի հարազատներին եւ մտերիմներին:
Ռուդիկ Գրիգորյանի հոգեհանգիստը կկայանա այսօր՝ ժամը 18:00-ից, Կապանի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում:
Հուղարկավորությունը՝ վաղը՝ ժամը 12:00-ին, Կապանի Սբ Մ.Մաշտոց եկեղեցուց:
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!