2,1 մլրդ Սյունիքի մարզի ճանապարհների համար
Subscribe by RSS or Email


2,1 մլրդ Սյունիքի մարզի ճանապարհների համար

 

Հեղինակ. Հեղինակ

 


2,1 մլրդ Սյունիքի մարզի ճանապարհների համար

Սյունիքի մարզում միջպետական ճանապարհահատվածը կազմում է 359,6 կմ, հանրապետական նշանակությանը՝ 106,25, իսկ մարզայինը՝ 515, 8 կմ։ Նախորդ տարվա ընթացքում 2,1 մլրդ դրամի աշխատանքներ են կատարվել մարզի ճանապարհների վրա, այդ թվում՝ հիմնանորոգման ։«Ֆինանսավորման աղբյուրները տարբեր են»,-նշում է մարզպետարանի քաղաքաշինության վարչության տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի պետ Սարիկ Աղաբեկյանը։

Իսկ արդեն պետբյուջեի հատկացված 4, 6 մլն դրամով հիմնանորոգման , շահագործման աշխատանքներ են իրականցվել մարզի տարբեր նշանակության ճանապարհներին։ 2016թ-ին տրանսպորտի և կապի նախարությանը պետբյուջեից 853 մլն դրամ է հատկացվել։ Սարիկ Աղաբեկյանը նշում է թե որ հատվածներն են նորոգվել և ինչքան գումար է ծախսվել։

Իսկ անելիքները կապված են Կապանով անցնող միջպետական մայրուղու մոտ 14կմ հատվածի հետ։ Ճանապարհային ծածկը անմխիթար վիճակում է։

Սարիկ Աղաբեկյանը ընդգծում է՝ մարզում գոծող ճանապարհաշինարարական կազմակերպությունների կողմից արվել է հնարավորը ձմեռային ամիսներին անվտնագ երթևեկություն ապահովելու նպատակով։

Ինչ վերաբերում է տրանսպորտին. ճանապարհաշինության բաժնի պետը նշում է՝ մարզը սպասարկող երթուղիները 33 են։ Մինչդեռ գործում է 11-ը։ 22-ը չեն գործում ուղևորներների պակասի և ճանապարահների անմխիթար վիճակի պատճառներով։ Իսկ այս տարի մրցույթ կհայտարարվի 6 երթուղիներում։

Առավել մանրամասն Լուրերի՝ 16.01.2017թ-ի թողարկմանը։

Հերմինե Միքայելյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!