Հայփոստը գործարկել է նոր Տեղեկատու կենտրոն
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Հայփոստը գործարկել է նոր Տեղեկատու կենտրոն


Հայփոստը գործարկել է նոր Տեղեկատու կենտրոն

 

Հեղինակ.

 

Հայփոստը գործարկել է նոր Տեղեկատու կենտրոն


«Հայփոստ» ՓԲԸ-ն գործարկել է նոր Տեղեկատու կենտրոն` նպատակ ունենալով բարելավել սպասարկման որակը և հաճախորդ-ընկերություն հաղորդակցությունը:
Տեղեկատու կենտրոնը վերազինվել է ժամանակակից տեխնիկայով, ինչի շնորհիվ հնարավոր է դարձել ավելի մեծաթիվ զանգերի միաժամանակյա ընդունումը:
Ինտերակտիվ ձայնային պատասխանի համակարգն ապահովում է զանգերի ուղղորդումն ըստ ստորաբաժանումների, իսկ զանգերի ձայնագրումը հնարավորություն է տալիս վերահսկել ծառայության մատուցման որակը: Այդ նպատակով «Հայփոստ»-ը ավելացրել է Տեղեկատու կենտրոնի աշխատակիցների թիվը, որոնք անցել են համապատասխան վերապատրաստում` բարձրորակ սպասարկման պահանջներին համապատասխանելու նպատակով:
Որդեգրելով սպասարկման պրոֆեսիոնալ և հաճախորդամետ մոտեցում` «Հայփոստ թրասթ մենեջմենթ»-ը մեկ քայլ առաջ է գնում Հայաստանի փոստային օպերատորի արդիականացման և «Հայփոստ»-ը ոլորտի առաջատարներից մեկը դարձնելու ճանապարհով:
«Հայփոստ» ՓԲԸ
«Հայփոստ թրասթ մենեջմենթ» Բ.Վ.
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!