Հաստատվեց Քաջարանի համայնքի 2017թ-ի բյուջեն
Subscribe by RSS or Email


Հաստատվեց Քաջարանի համայնքի 2017թ-ի բյուջեն

 

Հեղինակ. Հեղինակ

 


Հաստատվեց Քաջարանի համայնքի 2017թ-ի բյուջեն


Արտահերթ օրակարգով 13 հարցին միաձայն կողմ քվեարկեց Քաջարանի համայնքի ավագանին։ Տեղական տուրքերի, վճարների չափը սահմանելու , համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, աշխատակիցների թիվը, դրույքաչափերը հաստատելու , համայնքին մատուցած ծառայությունների դիմաց գանձվող վճարների չափի մասին. հարցերը բազմաբովանդակ էին ։ Մանվել Փարամազյանը ավանագու ուշադրությունը հրավիրեց համայնքային սեփականություն հանդիսացող շենք-շինությունների, գույքի վրա։ Դրանց մեծ մասը շահագործման է տրվել առանց որևէ վճարի ։ Քաջարանի համայնքի ղեկավարը առաջարկեց օրենքի դաշտ բերել, գումար գանձել , բայց թե ինչքան և ինչ կարգով դեռ պետք է քննարկել։ «Հավաքվող գումարները կծախսվեն համայնքային խնդիրների լուծման նպատակով»,-համակարծիք էին ներկաները։ Համայնքի աղբահանության հարցը ևս օրակարգային էր և կարևոր։ Աղբի տեսակավորում, շինարարական աղբի տեղափոխում, պլաստիկե շշերի համար նախատեսված արկղերի վերականգնում, վարձավճարների սահմանում։
Օրակարգային հարցերից էր նաև համայնքի 2017թ-ի բյուջեի հաստատումը։ 326 մլն դրամ է, թիվը փոփոխական է և կավելանա։ Հակիրճ ներկայացվեցին նախատեսվող ծախսերը։

Քաջարանի համայնքի զարգացման հնգամյա ծրագիրը ևս առաջիկայում կհաստատվի։ Մանվել Փարամազյանը վստահեցնում է՝քաղաքում շատ բան կփոխվի։ Ուշադրության կենտրոնում կլինեն բոլոր ոլորտները. առաջիկա մեկ տարում արվեստի դպրոցի լուսամուտների և ջեռուցման հարցերը կլուծվեն, իսկ քաղաքապետարանի ենթակայության տակ գնտվող նախակրթարանում կթարմացվեն պայմանները և գույքը։
Հաստատվեց Քաջարանի համայնքի 2017թ-ի բյուջեն

«Քաղաքի հետ կապված ցանկացած խնդիր կարևոր է և կարելի է ասել ոչ մեկը չի զիջում առաջնահերթությամբ։Բայց որ պիտի աշխատենք, փաստ է, այնպես անել, որ Քաջարանի բնակիչները ապրեն բարեկեցիկ կյանքով,»-եզրափակեց խոսքը Մանվել Փարամազյանը։

Հերմինե Միքայելյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!