Norway Chess 2013 գերմրցաշար. Արոնյան-Կարյակին
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Norway Chess 2013 գերմրցաշար. Արոնյան-Կարյակին


Norway Chess 2013 գերմրցաշար. Արոնյան-Կարյակին

 

Հեղինակ.

 

Norway Chess 2013 գերմրցաշար. Արոնյան-Կարյակին



Մեկօրյա հանգստից հետո Ստավանգերում մեկնարկեց Norway Chess 2013 գերմրցաշարը, որի 4-րդ տուրում Լեւոն Արոնյանը սպիտակներով կխաղա մրցաշարի միանձնյա առաջատարի՝ ռուսաստանցի Սերգեյ Կարյակինի հետ: Վերջինս հիանալի է սկսել մրցաշարը՝ 3 հաղթանակ 3 խաղում, սակայն նրա մրցակիցների թվում ուժեղագույն շախմատիստներից դեռ ոչ ոք չի եղել. Արոնյանն առաջինն է եւ այսօր կերեւա Կարյակինի ամբիցիաների լրջությունը:

Նորվեգացի Մագնուս Կառլսենը հանդիպում է Սվիդլերի հետ, սա նույնպես խոստանում է հետաքրքիր մրցավեճ լինել. նորվեգացին կփորձի վրեժխնդիր լինել Լոնդոնի հավակնորդների մրցաշարում Սվիդլերից կրած ծանր պարտության համար:

Աշխարհի չեմպիոն Վիշի Անանդը կխաղա ամերիկացի Նակամուրայի հետ: Մյուս պարտիաներն են՝ Վան Հաո-Ռաջաբով, Թոփալով-Համեր:

Հիշեցնենք մրցաշարային դիրքը 3-րդ տուրից հետո. 1. Կարյակին` 3; 2. Արոնյան, Անանդ` 2; 1,5; 4-7. Կառլսեն, Նակամուրա, Սվիդլեր, Ռաջաբով` 1,5; 8-9. Վան Հաո, Թոփալով` 1; 10. Համեր` 0:

www.ilur.am
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!