Նոր տնօրեն, նոր անվանում...
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Նոր տնօրեն, նոր անվանում...


Նոր տնօրեն, նոր անվանում...

 

Հեղինակ. Հեղինակ

 


Նոր տնօրեն, նոր անվանում...

Երևանի բժկահոգեբանամանկավարժական գնահատման կենտրոնում փոփոխություններ են կատարվում։ Կապանի մասնճայուղը կկոչվի տարածքային կենտրոն։ Նախկինում Կապանի համար 2 ավագ դպրոցի աշխարհագրության ուսուցչուհի Լիաննա Գրիգորյանը ապրիլից է ստանձնել հաստատության ղեկավարի պարտավորությունները։

Վերակազմավորումից հետո ներկայիս մասնաճյուղը կսպասարկի ոչ թե ամբողջ մարզին,այլ Կապանի, Քաջարանի, Մեղրու տարածաշրջանների նախակրթարաններին ու դպրոցներին։ Գործառույթները կթեթևանան։ Հիշեցնենք ,որ կառուցի ուշադրության կենտրոնւմ մարզի հատուկ կարիքավոր երեխաներն են ։ Թե ինչ կարողություններ, առողջական ինչ խնդիրներ ունեն նրանք, ուսումնասիրում և գնահատում են Կապանի մասնաճյուղի մասնագետները։ Իսկ սպասվելիք փոփոխություններից հետո կկոչվի տարածքային մանկավարժահոգեբանական կենտրոն։ Ինչու՞ հենց հիմա և հենց այստեղ են կատարվում փոփոխությունները, կառույցում պարզաբանում են՝ համընդհանուր ներառական կրթության ծրագրով է պայմանավորված։ Նախակրթարանները ևս ընդգրկրված են, հատուկ կարիքավոր երեխաները հնարավորություն կստանան մյուսների պես հաճախել ծնողի նախընտրած մանկապարտեզը։


Իսկ մինչ այդ անելիքներ դեռ շատ կան։ Նախ հատուկ կարիքավոր երեխաների մանկավարժական գնահատում է իրականացվում։ Մարզում 380 հատուկ կարիքավոր երեխաներ են հաշվառված։ Մտագհոգիչ են հատկապես աուտիզմի օրեցոր աճող թվերը։ Ինչպե՞ս պետք է այս խնդրով երեխաները սովորեն հիմնական կամ միջնակարգ հանրակրթական դպրոցներում, դեռ հստակեցվում է։ Բայց մի բան պարզ է։ Հաշմանդամ երեխայի համար կմշակվի անհատական ուսուցման պլան։ Ինչպես նաև տնային ուսուցում ստացող երեխաների համար, այս դեպքում արդեն ուսուցիչը պետք է հաճախի տուն՝ հատուկ ծրագրով։ Ավագ դպրոցներ հաճախումը բացառվում է, իսկ ահա հիմնական և միջնակարգ դպրոցները իրենք կառաջարկեն ուսուցման իրենց մոտեցումները՝ կախված երեխայի կարողություններից։

Համընդհանուր ներառական կրթության անցումը ենթադրում է բազում խնդիրների հաղթահարում.ֆինանսկան ներդրումներ, հասարակական տրանսպորտ, թեքահարթակներ, ազատ տեղաշարժման հնարավորություններ. այս հարցում մարզկենտրոնում առայժմ շատ անելիքներ կան ։

Երեխայի կարիքների ուսումնասիրության մի ամբողջ փաթեթ է մշակվում. ծնող, երեխա, մանկավարժ, հատուկ մասնագետ, հոգեբան, բոլորի հետ զրույց է անցկացվում։ Փաթեթը ուղարկվում մայրաքաղաք, մարզպետարանը վկայագրում է ։ Եզրակացությունը տրվում կրթօջախին ու ծնողին։ Վերջում արդեն որոշվում է, թե երեխան որ հանրակրթական դպրոց պետք է հաճախի։

Հերմինե Միքայելյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!