«Բարսելոնան» դարձավ Իսպանիայի չեմպիոն
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » «Բարսելոնան» դարձավ Իսպանիայի չեմպիոն


«Բարսելոնան» դարձավ Իսպանիայի չեմպիոն

 

Հեղինակ.

 

«Բարսելոնան» դարձավ Իսպանիայի չեմպիոն


Բարսելոնան» 22-րդ անգամ դարձավ Իսպանիայի չեմպիոն:

Ճակատագրի հեգնանքով, կատալոնացիների չեմպիոնությունը ապահովեցին նրա երկու ամենաանհաշտ մրցակիցները՝ «Ռեալն» ու «Էսպանյոլը»: Բարսելոնայում «Էսպանյոլը» սեփական հարկի տակ ընդունել էր «Ռեալին» եւ եթե «արքայական» ակումբը» չհաղթեր, ապա «Բարսելոնան» առաջնության ավարտից երեք տուր առաջ անհասանելի կդառնար: Այդպես էլ եղավ. հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 եւ Բարսելոնայում սկսվեցին գիշերային տոնակատարությունները:

Իհարկե, «Բարսելոնան» անկախ ամեն ինչից չեմպիոն կդառնար, հաշվի առնելով միավորների այն հսկայական տարբերությունը, որը նա ուներ իրեն հետապնդողների նկատմամբ:

Խաղից հետո «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն շնորհավորել է «Բարսելոնային» չեմպիոնական տիտղոսը նվաճելու համար, ինչը, իհարկե, պատիվ է բերում պորտուգալացուն:

«Շնորհավորում եմ «Բարսելոնային», նրա մարզիչներին, խաղացողներին եւ իհարկե, նրանց երկրպագուներին: Նրանք նվաճեցին տիտղոսը, որը մինչ այդ նրանց էր պատկանում: Լա Լիգայում նոր չեմպիոն է, նրանց պետք է շնորհավորել: Այս հաղթանակը ամբողջ թիմի աշխատանքի արդյունքն է, այլ ոչ թե՝ մեկ մարդու, ինչպես սիրում է պնդել մամուլը», նշել է Մոուրինյոն:

Իսպանիայի առաջնություն. 35-րդ տուր

«Էսպանյոլ» - «Ռեալ»՝ 1:1

Կրիստիան Ստուանի, 22 – Գոնսալո Իգուաին, 58
www.ilur.am

Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!