Հյուսիս-հարավ ճանապարհի կառուցման դեպքում համայնքները կփոխհատուցվեն
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն Լուրեր Սյունիքից եւ ոչ միայն ... » Նորություններ » Հյուսիս-հարավ ճանապարհի կառուցման դեպքում համայնքները կփոխհատուցվեն


Հյուսիս-հարավ ճանապարհի կառուցման դեպքում համայնքները կփոխհատուցվեն

 

Հեղինակ. Հեղինակ

 

Հյուսիս-հարավ ճանապարհի կառուցման դեպքում համայնքները կփոխհատուցվեն


Հյուսիս-հարավ ճանապարհի կառուցման դեպքում համայնքները կփոխհատուցվեն

60 կմ երկարությամբ , բարձրակարգ որակի, այսինքն՝ առաջին տեխնիկական կարգի, նախատեսված 100կմ ժամ արագության համար, 16,5մ լայնությամբ, որից 11-ը ասֆալտե ծածկով, անվտանգության միջազգային նորմերով. “Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի “Սիսիան-Քաջարան 60 կմ հատվածին է վերաբերում : Մարզպետարանի աշխատաիցների, համայքների ղեկավարների ուշադրությունը քարտեզի վրա է: Որտեղի՞ց է ճանապարհը սկիզբ առնում, ո՞ր համայնքներով է այն անցնելու և ո՞րտեղ ավարտվելու:

Հերթական անգամ մայրաքաղաքից Կապան էին ժամանել “ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի պատասխանատուները: “Այս անգամ սեղանին ամենակարևոր մասի՝ Սիսիան-Քաջարան 60 կմ հատվածի նախագիծն է, թվերն ու տվյալները դեռևս վերջնական չեն”,-ընդգծեցին հյուրերը: Ճանապարհը սկսվում է Սիսիանի 2-րդ մուտքից, ավարտվում Լեռնաձորի համայնքին չհասած: Արդյունքում՝ ներկայիս ճանապարհից մոտ 60 կմ-ը կկրճատվի: Կառուցման համար նախատեսվող գումարը կազմում է մոտ 800մլն դոլար: Լեռնաձորի համայնքի ղեկավարը մտահոգված է՝ ինչպե՞ս է պատասխանելու գյուղացիների հարցերին.փորձեց տեղում պարզել:
Հյուսիս-հարավ ճանապարհի կառուցման դեպքում համայնքները կփոխհատուցվեն

27 հատ մեծ ու փոքր կամուրջներ, 2-3 տեղ մեծ հանգույցներ, 18 մուտքեր բոլոր բնակավայրերի համար, 104 հատ արհեստական կառուցվածքներ: Ճանապարը ոչ մի համայնքով չի անցնի, այդ թվում՝ Գորիսով ու Կապանով:

Եվ ամենակարևորը որ հետաքրքրում էր համայնքների ղեկավարներին հողերի փոխհատուցման հարցը :” 60 կմ ճանապարհի կառուցման դեպքում ընդհանուր առմամբ կօտարվի 547 միավոր հող՝ ավելի քան 3մլն հա : Որից 2մլն-ից ավելին գյուղատնտեսական նշանակության են: Կադաստրային քարտեզով ենք առաջնորդվել”,- նշեցին ծրագրի պատասխանատուները: Անկախ նրանից հողը սեփական ,թե համայնքային նշանանակության է, կփոխհատուցվի նույնկերպ. շուկայական արժեք գումարած 15 տոկոս:

Հանդիպումները դեռ կշարունակվեն , ազդակիր համայնքների ղեկավարների և կառույցների ներկայացուցիչների հետ հարց ու պատասխանը՝ նույնպես: Նախագծի վերջնական տարաբերակը պատրաստ կլինի գարնանը: Իսկ ծրագրի իրականցման ժամկետը մինչև 2019թ-ը:

Հերմինե Միքայելյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!

 

Թոփ Մուտք


«     2018    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթկիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031