Մեղրու արխիվը լուծարվեց
Subscribe by RSS or Email


Մեղրու արխիվը լուծարվեց

 

Հեղինակ. Հեղինակ

 


Մեղրու արխիվը լուծարվեց


Հայաստանի ազգային արխիվի Մեղրու ներկայացուցչությունում այս տարվա հունվարից սկսվել է լուծարման գործընթացը : Կառավարության 2014թ-ի որոշումն է :Արխիվային նյութերը, մշտական և անձնակազմի վերաբերող փաստաթղթերը տեղափոխվել են Սյունիքի մարզային մասնաճյուղ: Արշալույս Փափազայանը քմ տարածք ու շարադարան է փորձում գտնել 11561 գործերը տեղավորելու համար: Մի մասը առայժմ միջանցքում է հայտնվել:Իսկ մինչ այդ նախ ամբողջը պետք է մանրակրիտ ուսումնասիրվի :Դրա համար մեկ տարուց ավելին կպահանջվի:

Մեղրու արխիվի լուծարման լուրը ըստ Արշալույս Փափազյանի ճնշող էր: Բնակչության սպասարկումը մարզային մասնաճյուղը պետք է իրականացնի,իսկ թե ինչ ճանապարհով .արդեն լուրջ խնդիր է: Ինչպե՞ս խուսափել տեղեկանքների տրամադրման քաշքշուկից և ի՞նչ անել որ բնակիչը չտուժի:

Մարզային մասնաճյուղի տնօրենը առաջարկություն է ներկայացրել Սյունիքի մարզպետին. Մեղրու քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող երբեմնի արխիվի շենքում ստեղծել համայնքային արխիվ՝ հանուն մեղրեցու: Օրենքը թույլ է տալիս: Հատկապես,որ խոշորացումից հետո արդեն պատմության գիրկն է անցել համայնքների նախկին կարգավիճակը :

Արշալույս Փափազյանը ընդգծում է՝ համայնքային արխիվ ստեղծելու դեպքում մշտական պահպանության նյութերը կմնան իրենց մոտ: Իսկ անձնակազմի գործերը ամվողջությամբ կվերդարձվեն:

Ազգային արխիվի Սյունիքի մարզային մասնաճյուղում հուսով են,որ խնդիրը պատկան մարմինների ուշադրությունը կգրավի և հարցը լուծում կստանա, այլպես տուժում է քաղաքացին:

Հերմինե Միքայելյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!

 

Թոփ Մուտք


«     2018    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթկիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031