Մի խումբ զինվորներ մաքրեցին Բաղաբուրջի հուշահամալիրի տարածքը
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն Լուրեր Սյունիքից եւ ոչ միայն ... » Նորություններ » Մի խումբ զինվորներ մաքրեցին Բաղաբուրջի հուշահամալիրի տարածքը


Մի խումբ զինվորներ մաքրեցին Բաղաբուրջի հուշահամալիրի տարածքը

 

Հեղինակ. Հեղինակ

 


Մի խումբ զինվորներ մաքրեցին Բաղաբուրջի հուշահամալիրի տարածքը

Բաղաբուրջի հուշահամալիրի տարածքը պարբերաբար մաքրվում և կարգի է բերվում տարբեր այցելուների կողմից. դպրոցականներ, ուսանողներ, կամավորներ: “Ձգտում ենք Արցախյան հերոսամարտում զոհված տղաների շիրիմներին թառամած ծաղիկներ չթողնել”,-ասում է հսկիչ Հայրո Թևանյանը:

Ավանդույթի համաձայն հերթական անգամ տարածքը չոր տերևներից ,ճյուղերից, ծաղիկներից ազատում են մի խումբ ժամկետային զինծառայողներ: Բաղաբուրջի հուշահամալիրը մաքուր պահելը իր պարտքն է համարում նաև ՀՀ ՌՈ 1-ին կայազորային կարգապահական վաշտը: Հրամանատարի տեղակալ Ալեքսան Առաքելյանի խոսքով՝ քաղաքապետարանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել: “Հուշահամալիրի տարածքը կառույցին է կցված”,-ասում է:
Մի խումբ զինվորներ մաքրեցին Բաղաբուրջի հուշահամալիրի տարածքը

Մի խումբ զինվորներ մաքրեցին Բաղաբուրջի հուշահամալիրի տարածքը

Դավիթ Մկրտչյանը Երևանից , հայոց ազգային բանակում դեռ 4 ամիս է ծառայում : 10 հոգանոց խմբի հետ նա էլ Բաղաբուրջի հուշահամալիրում է: Ասում է՝ արցախյան հերոսամարտում և ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված կապանցի տղաների սխրանքի մասին նախքան գալն է իմացել:Շիրիմներին չորացած ծաղիկների հավաքումը, ըստ իրեն, խոնարհումի և հարգանքի արտահայտման ձև է:

Դավիթի հետ համակարծիք է Սուրեն Ալավերդյանը: 4 ամիս է հետո տուն կգնա և ընդմիշտ կհիշի կապանցի զոհված տղաների անմնացորդ նվիրումը հայրենիքին:
“Նախքան ծառայությունը և հիմա. շատ բան է փոխվում 2 տարվա ընթացքում”, - համեմատում և ասում են զինվավորները: Համամիտ են մեծերի կարծիքին՝ բանակը իսկական տղամարդ է դարձնում, խորությամբ մտածելու և կշռադատելու հնարավորթություն տալիս :

Արցախյան գոյամարտում զոհված 177 կապանցիներից 136-ը ննջում են Բաղաբուրջի հուշահամալիրում: Նրանց կողքին ավելացել են նաև ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված 3 հերոսների անունները:

Հերմինե Միքայելյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!

 

Թոփ Մուտք


«     2018    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթկիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031