Խնամքի կենտրոնը՝ «Երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն»
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Խնամքի կենտրոնը՝ «Երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն»


Խնամքի կենտրոնը՝ «Երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն»

 

Հեղինակ. Հեղինակ

 

Խնամքի կենտրոնը՝ «Երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն»


«Կապանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունը » 2 ամիս հետո կվերանվանվի «Երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» : Կառավարության 2016թ-ի օգոստոսի գիշերօթիկ հաստատությունների վերակազմավորման մասին որոշումն է:
Անվան փոփոխությամբ փոխվում են նաև կենտրոնի գործառույթները. գիեշարային հաստատությունն էր, կդառնա՝ ցերեկային: Կգործեն խմբակներ , նոր ծառայություններ, կավելանան հաստիքները՝արատաբան, սոցիոլոգ և այլն : «Իսկ ահա բյուջեն չի փոխվի. ֆինանսական միջոցները չեն կրճատվի, այլ առավել նպատակային կծախսվեն»,-ընդգծում է տնօրենի պաշտոնակատար Ռուզաննա Հովհաննիսյանը:


«Օգնել կենտրոնի երեխաներին և նրանց ընտանիքներին ,որ չհայտնվեն կյանքի դժվարին իրավիճակներում : Ինչքան հնարավոր է ամրապնդել երեխայի ու ընտանիքի կապը: Ցերեկայինին անցումը այս ամենին կնպաստի»,- ընդգծում են հաստատությունում:

Ռուզաննա Հովհաննիսյանը տարանջատում է՝ ինչ են հասկանում կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված երեխաներ ,ընտանիքներ ասելով:

47 երեխա է այժմ հաճախում «Կապանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» : Նրանք բոլորը Կապանի տարածաշրջանից են: Դասերից հետո կենտրոն են հաճախում, տարբեր խմբակներում ընդգրկվում,հագուստ և անհրաժեշտ կենցաղային իրերից օգտվում, սնվում, մասնակցում խաղերի, դասապատրաստումներին, գիշերում, շաբաթ և կիրակի օրերին հաճախում տուն: Երեխաներին այստեղ հաստատություն բերելու դրդապատճառները տարբեր են՝ 3-ից ավելի երեխաներ, սոցիալական պայմաններ, դասապատրաստման անհրաժետություն, բնակավայրի հեռավորություն և այլն: Ցերեկային կենտրոնի վերածվելուց հետո արդյո՞ք ծնողը պատրաստ է իր վրա վերցնել հոգսերը և տալ այն, ինչի կարիք ունի երեխան: Մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի մասնագետները կենտրոնի աշխատակիցների և երեխաների շրջանում հարցում են իրականացնում:

Խնամքի կենտրոնի երեխաների խոսքով՝ ընտանիքից լավ տեղ չկա.անգամ այն դեպքում,երբ կենտրոնում հագեցած առօրյա և ընկերներ են ունենում: Գիշերում են, որովհետև ընտանիքում այդպես են ճիշտ համարել, բայց ոք ծնողներին չի կարող փոխարինել՝անգամ ամենահոգատար դաստիարակը:

Հերմինե Միքայելյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!