Մթնոլորտի աղտոտվածության մակարդակն արդեն ռեկորդային ցուցանիշի է հասնում
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Մթնոլորտի աղտոտվածության մակարդակն արդեն ռեկորդային ցուցանիշի է հասնում


Մթնոլորտի աղտոտվածության մակարդակն արդեն ռեկորդային ցուցանիշի է հասնում

 

Հեղինակ.

 

Մթնոլորտի աղտոտվածության մակարդակն արդեն ռեկորդային ցուցանիշի է հասնում


Երկրի մթնոլորտում ռեկորդային քանակությամբ ածխաթթու գազ է կուտակվել։ Նման եզրահանգման են եկել ԱՄՆ օվկիանոսային եւ մթնոլորտային հետազոտությունների ազգային վարչության (NOAA) գիտնականները։

NOAA-ի կայանը Հավայան կղզիների մթնոլորտում մեկ քմ-ի վրա արձանագրել է 400մլն ածխաթթու գազ, ինչը ռեկորդային ցուցանիշ է դիտարկման ողջ պատմության մեջ, որոնք սկսվել են 1958թ-ից։ Գիտնականները նշում են, որ XIX դ. կեսերին մթնոլորտում ածխաթթու գազի խտությունը կազմում էր 280 մլն մաս, 1980-ականներին՝ 350։ Ըստ նրանց՝ 450-ի մակարդակն ավելի շուտ վրա կհասնի։

Նշենք, որ մթնոլոտրում ածխաթթու գազի կոնցենտրացիայի ավելացումը ջերմոցային էֆեկտ է առաջացնում, ինչը հանգեցնում է երկրի վրա ջերմաստիճանի բարձրացման:

news.am
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!