«Փյունիկն» ու «Իմպուլսը» պարտվեցին. «Գանձասարը»՝ բրոնզե մեդալակիր
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » «Փյունիկն» ու «Իմպուլսը» պարտվեցին. «Գանձասարը»՝ բրոնզե մեդալակիր


«Փյունիկն» ու «Իմպուլսը» պարտվեցին. «Գանձասարը»՝ բրոնզե մեդալակիր

 

Հեղինակ.

 

«Փյունիկն» ու «Իմպուլսը» պարտվեցին. «Գանձասարը»՝ բրոնզե մեդալակիր



Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության նախավերջին՝ 41-րդ տուրում Դիլիջանի «Իմպուլսը» Երեւանում 1:4 հաշվով պարտվեց «Ուլիսին»՝ զրկվելով Եվրոպայի լիգայի ուղեգրի համար պայքարելու հնարավորությունից:

Երկրորդ տեղն ապահոված «Միկան» Անդրանիկ Ոսկանյանի խփած գոլի շնորհիվ սեփական խաղադաշտում նվազագույն հաշվով հաղթեց «Փյունիկին»:

Հետնապահներ «Արարատի» եւ «Բանանցի» միջեւ խաղում հաղթող չեղավ՝ 1:1:

«Իմպուլսի» պարտության արդյունքում Կապանի «Գանձասարն» ապահովեց երրորդ տեղը՝ հնարավորություն ստանալով երկրորդ տարին անընդմեջ ուժերը փորձել Եվրոպայի լիգայում:

Հիշեցնենք, որ 14 տարվա ընդմիջումից հետո չեմպիոնի տիտղոսը նվաճել է Գյումրիի «Շիրակը», իսկ «Միկան» դարձել է արծաթե մեդալակիր:

Հայաստանի առաջնություն. 41-րդ տուր

«Միկա» - «Փյունիկ»՝ 1:0

Անդրանիկ Ոսկանյան, 18

«Արարատ» - «Բանանց»՝ 1:1

Գեւորգ Նռանյան, 70 – Հովհաննես Համբարձումյան, 54

«Ուլիս» - «Իմպուլս»՝ 4:1

Շոնթա Ջիքիա, 28, Մկրտիչ Նալբանդյան, 29, 43, Նորայր Սահակյան, 44 – Վաչիկ Եղիազարյան, 64

«Շիրակ» - «Գանձասար»՝ 2:2

Դամե Դիոպ, 45, Կամին Յորո, 81 (11մ.) – Սամվել Մելքոնյան, 52, Նարեկ Բեգլարյան, 63

sport.news.am
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!