Քարոզարշավի մեկնարկը տրված է
Subscribe by RSS or Email


Քարոզարշավի մեկնարկը տրված է

 

Հեղինակ. Հեղինակ

 


Քարոզարշավի մեկնարկը տրված է

Հայաստանի հանրապետական կուսակցության կողմից առաջադրված համայնքի ղեկավարի թեկնածու Աշոտ Հայրապետյանի նախընտրական քարոզարշավի մեկնարկը տրված է: Հանդիպման վայրը Կապանի մշակույթի կենտրոնն է: Նախքան ելույթներին անցնելը նախ ֆիլմ ցուցադրվեց՝վերջին 4 տարիների ընթացքում համայնքում իրականացված աշխատանքները 40 րոպեում խտացված՝ քաղաքաշինություն,շրջակա միջավայր, հանրային կյանք, սոցիալական ոլորտ,կրթություն, մշակույթ և սպորտ:

Եթե ոմանց համար վերջին տարիներին նշանակալի ոչինչ չի կատարվել մարզկենտրոնում, ապա ֆիլմը փորձեց հակառակն ապացուցել: Եվ, իհարկե, համայնքի ձեռքբերումների շղթայում դերակատարում ունեն նաև միջազգային և դոնոր կազմակերպությունները, Կապանի լեռնահարստացման կոմբինատը,կառավարությունը: Ֆիլմից պարզ դարձավ.ցանկը գլխավորում է ԶՊՄԿ-ը : Կապանի կենտրոնում գրեթե մեկ տարի գործարկվող երգող շատրվանները՝ ցայտուն օրինակ.540 մլն դրամ, նվեր արդյունաբերական հսկայի կողմից:

“Ֆիլմի միջոցով ներկայացվեց համայնքի ղեկավարի նկարագիրը, քաղաքապետի համար ամենթանկը պետք է լինի բնակիչը՝անկախ տարիքից”,-համայնքի ղեկավարի թեկնածունին ներկայացնելիս նշեց Սյունիքի մարզպետը:

Հանդիպումը եզրափակվեց համայնքի ղեկավարի թեկնածուի խոսքով.«Շնորհակալություն,որ վստահեցիք համայնքը ղեկավարելու պատասխանատու գործը ,խնդրում եմ կրկին վստահել և հնարավորություն տալ շարունակելու»,-նշեց Աշոտ Հայրապետյանը:

“ Միասին դեռ շատ անելիք ունենք “,-այս կարգախոսով է առաջնորդվելու համայնքի ղեկավարի թեկնածուն:
Հերմինե Միքայելյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!

 

Թոփ Մուտք


«     2018    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթկիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031