"Վերելակը մեզ համար բարեկեցություն է".Ձորքի 5-րդ շենքի բնակիչներ
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » "Վերելակը մեզ համար բարեկեցություն է".Ձորքի 5-րդ շենքի բնակիչներ


"Վերելակը մեզ համար բարեկեցություն է".Ձորքի 5-րդ շենքի բնակիչներ

 

Հեղինակ. Հեղինակ

 


"Վերելակը մեզ համար բարեկեցություն է".Ձորքի 5-րդ շենքի բնակիչներ

Կապանի Ձորք թաղամասի 5-րդ շենքի բնակիչներն են. հարկերում տեղադրված բազմոցները պատահական չեն. վերելակը չի աշխատում, ստիպված 9 հարկը հաղթահարում են նստելով ու հանգստանալով:
Շնչակտուր ու հևոցով. 7-րդ հարկում բնակվող Սամվել Պատվականյանը այսկերպ է տուն հասնում. առողջության հաշվին ուարդեն մեկ տարի:Եվ ոչ միայն նա:

Ձորքի 5 հասցեում բնակվողների առօրյան կախված է վերելակից : Աշխատանքից ընդմիջման չեն կարող գալ,քանի որ վերելեկը չի աշխատում, ամռան շոգին հիվանդ մարդիկ տանն են փակված՝ կրկին մարդատարի պատճառով: Երեկոյան էլ տուն գալ չեն շտապում, քանի որ ի վիճակի չեն 9 հարկ բարձրանալ. հիմա արդեն համբերության բաժակը լցվել է,մտադիր են պայքարել:
"Վերելակը մեզ համար բարեկեցություն է".Ձորքի 5-րդ շենքի բնակիչներ


“Վերելակ արտադրական “ կազմակերպությունից տեղեկացանք՝ Ձորքի 5-րդ շենքի,քաղաքապետարանի ու համատիրության հետ եռակողմ պայմանագիր չի կնքվել,հետևաբար կառույցի կողմից երբևէ չի նորոգվել: Թե ինչ վիճակում և ինչ միջոցներով է աշխատել մարդատարը տևական ժամանակ , բնակիչները ներկայացնում են տարեթվերով :
Աշխատելու ժամանակ վերելակից օգտովում էին 5-րդ հարկից վերև բնակվողները: Հիմա էլ մեկ տարի շարունակ չաշխատող մարադատարը միայն օգտվողներին է հուզում:
"Վերելակը մեզ համար բարեկեցություն է".Ձորքի 5-րդ շենքի բնակիչներ

Մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից փորձեցինք պարզել.արդյո՞ք Ձորքի 5 հասցեի չգործող վերելակի մասին տեղյակ են և ինչպիսին կլինի մարդատարի ճակատագիրը:Պարզվեց նորոգման համար ընտրված թվով 33 վերելակների ցանկում այն ընդգրկվել է: Վարչության պետ Ռազմիկ Ավետիսյանը տեղեկացրեց՝ ցուցակը տրամադրել է քաղաքապետարանը ,մնում է սպասել կառավարության պահուստային ֆոնդից հատկացվող գումարներին:
Հերմինե Միքայելյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!