Նոր պաշտոնակատար Կապանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունում
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Նոր պաշտոնակատար Կապանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունում


Նոր պաշտոնակատար Կապանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունում

 

Հեղինակ. Հեղինակ

 

Նոր պաշտոնակատար Կապանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունում

63 երեխա էր նախորդ տարի հաճախում Կապանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն: Թե քանի՞ սան կունենա կառույցն այս տարի , ո՞ր տարածաշրջաններից կամ ինչպե՞ս են նախապատրաստվում դիմավորել երեխաներին ,այդպես էլ չհաջողվեց տեղեկություն ստանալ: Պարզվեց՝ օգոստոսի 17-ից Կապանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունում տնօրենի նոր պաշտոնակատար է նշանակվել՝ Կապանի համար 2 ավագ դպրոցի կենսաբանության ուսուցչուհի Ռուզաննա Հովհաննիսյանը:

Վերջինիս հետ 2 օր տևած բանակացությունները թվաց ,թե վերջապես արդյունք են տալիս,չնայած Ռուզաննա Հովհաննիսյանի խոսքով՝ինքը չի սիրում տեսախցիկի առջև խոսել: Սակայն ,ցավոք,այս անգամ ևս մեր հարցերը մնացին անպատասխան: “Տնօրենի նոր պաշտոնակատարը անհետաձգելի գործով շտապ պետք է դուրս գա,մեր նկարահանող խմբին չի կարող ընդունել”,-այսպես պատասխանեցին աշխատակիցները: Ստացվում է այնպես,որ Կապանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատության դռները ոչ միշտ են բաց մեր առջև կամ եթե բաց են ,ապա առանց որևէ հստակ տեղեկատվության:Համենայն դեպս մինչև մրցույթ կհայտարարվի և պարզ կլինի տնօրենի անունը:
Տեղեկացնենք,որ նախկին տնօրեն Դավիթ Համբարձումյանի դեմ քրեական գործ հարուցվելուց հետո հաստատության տնօրենի պարտականությունները կատարում էր փոխտնօրեն Մարատ Վարդանյանը:Վերջինս 2 տարուց ավելի է տնօրենի պաշտոնակատարն է: Մարատ Վարդանյանը ևս չցանկացավ հարցազրույց տալ: Նրա խոսքով՝ իր համար նոր պաշտոնակատարի նշանակումը անակնկալ էր:Թե ե՞րբ կլինի մրցույթը, ո՞վքեր են թեկնածուները կամ արդյո՞ք այս անգամ ևս նա պատրաստվում է պայքարել տնօրենի պաշտոնի համար, փոխտնօրենը ձեռնպահ մնաց հարցերին պատասխանելուց:
Հերմինե Միքայելյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!