Մարկոս Պիզելին խփեց «Կուբանի» չորրորդ գոլը
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Մարկոս Պիզելին խփեց «Կուբանի» չորրորդ գոլը


Մարկոս Պիզելին խփեց «Կուբանի» չորրորդ գոլը

 

Հեղինակ.

 





Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 28-րդ տուրում «Կուբանը» Կրասնոդարում 4:0 հաշվով առավելության հասավ Պերմի «Ամկարի» նկատմամբ:

Կրասնոդարցիների չորրորդ գնդակը խփեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին: 76-րդ րոպեին Մարկոսն անվրեպ իրացրեց 11 մետրանոց հարվածն՝ աչքի ընկնելով փախարինման դուրս գալուց 7 րոպե հետո:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը «Կուբանի» մեկնարկային կազմում էր: 56-րդ րոպեին Օզբիլիսը զգուշացվեց, իսկ 2 րոպե անց փոխարինվեց:

«Կուբանն» ունի 47 միավոր եւ «Դինամոյի» ու «Ռուբինի» հետ բաժանում է 4-6-րդ տեղերը:

Ռուսաստանի առաջնություն, 28-րդ տուր

«Կուբան» - «Ամկար»՝ 4:0

Իբրահիմ Բալդե, 7, 42, Իվելին Պոպով, 44, Մարկոս Պիզելի, 76 (11մ.)



http://sport.news.am
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!