Ե՞րբ կքանդվի Կապանի համար 7 հիմնական դպրոցի շենքը
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն Լուրեր Սյունիքից եւ ոչ միայն ... » Նորություններ » Ե՞րբ կքանդվի Կապանի համար 7 հիմնական դպրոցի շենքը


Ե՞րբ կքանդվի Կապանի համար 7 հիմնական դպրոցի շենքը

 

Հեղինակ. Հեղինակ

 

Ե՞րբ կքանդվի Կապանի համար 7 հիմնական դպրոցի շենքը


Կապանի համար 7 հիմնական դպրոցի շենքը առայժմ կանգուն է.բարի գալուսը փակցված է,իսկ դպրոցում նախապատրաստվում են ուսումնական տարվան: Դասագրքերի հարցը լուծված է, ընդունելությունն էլ՝ ընթացքի մեջ: Տարածվող տեղեկությունների համաձայն սեպտեմբերը կդիմավորեն կրթօջախում,այնուհետև շենքը կքանդվի: Տնօրեն Կարինե Հովսեփյանը դեռ չի շտապում վերջնական հայտարարություններ անել:

Ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն համար 7 հիմնական դպրոցի շենքը նախատեսվում է մինչև 2017թ-ի հունվարը ամբողջությամբ քանդել: Նորը պետք է կառուցված լինի մեկ տարվա ընթացքում:Խոսվում է նաև 2018թ-ի սեպտեմբերը նորակառույց շենքում դիմավորելու մասին : Նախագիծն արդեն պատրաստ է: Շենքը վեաձև կլինի՝առանձին լաբորատորիաներով, տարրական դասարանների համար խաղասենյակով, շենքի շուրջն է ՝ նորացված: Մի խոսքով ամբողջությամբ նոր կառույց կլինի՝նախատեսված 1050 աշակերտի համար; Գործողը 650-ի համար է: Շենքի կառուցման ֆինանսական բեռը իր վրա կվերցնի եվրասիական բանկը: Մինչ շինարարության ավարտը խոսվում է աշակերտերին համար 6 և 1 դպրոցներում տեղավորելու մասին: Այդուհանդերձ,չնայած նախատեսվող տեղափոխություններին ու անորոշությանը, տարածաշրջանում առավել շատ առաջին դասարանցիների դիմումներ ստացել են այստեղ՝ համար 7 հիմնական դպրոցում: Խտության պատճառով 4-րդ առաջին դասարանն են պատրաստվում բացել:

Պակաս ակտիվ չէ նաև տարբեր դպրոցներում դասվարների ընտրության գործընթացը. նույնիսկ մրցակցություն է նկատվում: Մի դասվարի մոտ դիմումների քանակը զգալիորեն շատ է,մյուսինը՝ընդհակառակը: Յուրաքանչյուր ծնող ձգտում է իր ընտրած մասնագետի դասարանում տեղավորել երեխային:

Համար 7 հիմնական դպրոցը ուսումնական նոր տարին կսկսի 665 աշակերտով, ավելին քան նախորդ տարի: Չնայած Կապանից հեռացողներ ևս կան:Կրթօջախի կարգավիճակը նույնն է՝հիմնական, այիսնքն՝9-ամյա: Որն ավարտելուց հետո աշակերտը լիարժեք կրթության համար պետք է ավագ դպրոցում կամ քոլեջում ուսումը շարունակի:Ավարտելով խոսքը՝Կարինե Հովսեփյանը բոլոր մանկավարժներին աշխատանքային բեղուն տարի մաղթեց:

Հերմինե Միքայելյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!