Մխիթարյանը վերջապես դարձավ Ուկրաինայի առաջնությունում խփած գոլերի քանակով ռեկորդակիր
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Մխիթարյանը վերջապես դարձավ Ուկրաինայի առաջնությունում խփած գոլերի քանակով ռեկորդակիր


Մխիթարյանը վերջապես դարձավ Ուկրաինայի առաջնությունում խփած գոլերի քանակով ռեկորդակիր

 

Հեղինակ.

 

Մխիթարյանը վերջապես դարձավ Ուկրաինայի առաջնությունում խփած գոլերի քանակով ռեկորդակիր


Ուկրաինայի առաջնության 28-րդ տուրի շրջանակներում Դոնեցկի «Շախտյորը» ընդունել էր «Տավրիային»: Հանդիպումն ավարտվեց Միչա Լուչեսկուի սաների հաղթանակով՝ 5:0 հաշվով:

Հայաստանի հավքականի և «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ էր դուրս եկել մեկնարկային կազմում և մասնակցեց ամբողջ հանդիպմանը: Վերջին երեք խաղերում հայ լեգիոներին չէր հաջողվում գոլի հեղինակ դառնալ Ուկրաինայի առաջնության խաղերում: Նրան ընդամենը մեկ գոլ էր պակասում, որպեսզի գերազանցի Ուկարինայի առաջնության պատմության մեջ մեկ մրցաշրաջանում խփած գոլերի քանակով ռեկորդը: Այս խաղում Մխիթարյանը խփեց ոչ թե մեկ, այլ միանգամից երկու գոլ: Նա իր գոլերի քանակը հասցրեց 24-ի, որը նոր ռեկորդ է: Ուկրաինայի առաջնության նախկին ռեկորդակիրներ Սերգեյ Ռեբրովն ու Մաքսիմ Շացկիխը դարձել էին ընդամենը 22 գոլի հեղինակ:
«Շախտյոր» - «Տավրիա»՝ 5:0
Գոլերը՝ Կոստա 7, Շեիշեյրա 38, Մայկոն 41, Մխիթարյան 74, 80 (11 մետ.)
www.tert.am
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!