ԶՊՄԿ հոգ է տանում աշխատակիցների հանգստի մասին
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » ԶՊՄԿ հոգ է տանում աշխատակիցների հանգստի մասին


ԶՊՄԿ հոգ է տանում աշխատակիցների հանգստի մասին

 

Հեղինակ. Հեղինակ

 

ԶՊՄԿ հոգ է տանում աշխատակիցների հանգստի մասին

Քաջարանի բնակչուհի Սվետլանա Բաղդասարյանը ծնողների հետ Վրաստան է մեկնում ՝ հանգստանլու: Առաջինը լուսանկարչական սարքն է ճամպրուկում տեղավորել.անմոռոնալի պահերը որոշել է հավերժացնել: Ծնողների երկարամյա աշխատանքի շնոհիվ է նրանց հետ հանգստի մեկնում: Ասում է ԶՊՄԿ-ի կողմից լավագույն նվերն է :

«ԶՊՄԿ» ՓԲԸ-ի ղեկավարությունը արդեն որերրորդ տարին է հոգ է տանում աշխատակիցների առողջության մասին: Արդյունավետ աշխատանքի գրավականը նաև լավ հանգիստն է: Տարբեր արտադրամասերի աշխատակիցներ՝ ընտանիքի անդամների հետ միասին, ընդհանուր առմամբ ավելի քան 250 հոգի , ամառվա ընթացքում մեկնեցին Վրաստանի չնաշխարհիկ Գոնի քաղաք: 7 օրյա հանգստի ֆինանսկան և կազմակերպական հարցերով զբաղվում են կազմակերպիչները. Քաջարանից մինչև Գոնիո անվճար տեղափոխություն, հանգիստ բարձրակարգ” Էռա”հյուրանոցում, ապահովագրված առողջություն ողջ հանգստի ընթացքում, ներառյալ երեքանգամյա սնունդը: Տիկին Աննան երջանիկների ցուցակում է հայտնվել: 23 տարվա աշխատակացուհուն երբեք չի հաջողվել արտերկրոմ հանգիստը կազմակերպել.ընտանեկան հոգսերը թույլ չեն տվել:
ԶՊՄԿ հոգ է տանում աշխատակիցների հանգստի մասին

Ձեռնարկության ֆինանսական գործառնությունների բաժնի առաջատար մասնագետ Կարեն Սարգսյանը երկար ճանապարհից առաջ լավ է տրամադրվել: Ասում է՝ակտիվ հանգստի կողմնակից է;
Քաջարանի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Շիրակ քահանա Խանոյանը Վրաստան մեկնողների վերջին խմբին է օրհնում: Ճանապարհից առաջ հոգևոր սպասավորը տերունական աղոթքն է հնչեցում:
ԶՊՄԿ հոգ է տանում աշխատակիցների հանգստի մասին
ԶՊՄԿ հոգ է տանում աշխատակիցների հանգստի մասին


Ծովափնյա հանգստի մեկնղներից էր նաև քառօրյա պատերազմի մասնակից քաջարանցի Արսեն Օհանջանյանը: Ով մայիսի 8-ին Արցախի նախագահ Բակո Սահակյանի կողմից պարգևատրվել է հայրենիքին մատուցած ծառայությունների համար հուշամեդալով :Արսենի ծնողները ԶՊՄԿ-ի աշխատակիցներ են:
ԶՊՄԿ հոգ է տանում աշխատակիցների հանգստի մասին
Իսկ ոմանք էլ ընտանիքով են ճանապարհ ընկել՝ երեխաների հետ , կա նաև նոր ամուսնացած զույգ .ասում են՝ մեղրամիսն են անցակցնելու:
Մարզադպրոցի բակից ճանապարհելով՝ քաջարանացիները ուղևորվեցին մայրաքաղաք՝այնտեղից էլ Վրաստան:Չեն մոռանում. ավանդույթի համաձայն քաղաքին հրաժեշտ տալիս խմբով նկարվում են Քաջարանի մուտքի մոտ:
ԶՊՄԿ հոգ է տանում աշխատակիցների հանգստի մասին

Հերմինե Միքայելյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!