Գյումրիում դեռ շարունակում են զենքեր առգրավել
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Գյումրիում դեռ շարունակում են զենքեր առգրավել


Գյումրիում դեռ շարունակում են զենքեր առգրավել

 

Հեղինակ.

 

Գյումրիում դեռ շարունակում են զենքեր առգրավել


Ապրիլի 23-ին գրանցված Գյումրու աղմկահարույց կրակոցներից հետո միչեւ այսօր Գյումրին շարունակում է մնալ ոստիկանական ուժերի հատուկ հսկողության ներքո: Այս օրերին էլ շարունակվում են կասկածելի ավտոմեքենաների ստուգումները, ինչպես նաեւ աշխատանքներ են տարվում քաղաքացիների հետ՝զենք –զինամթերք առգրավելու ուղղությամբ:

Շիրակի մարզի ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանի փոխանցմամբ՝ ոստիկանական գործողությունները նույն կերպ շարունակվում են: Գյումրիում աշխատում են ոչ միայն տեղացի, այլ նաեւ մայրաքաղաքից գործուղված առանձին խմբեր: «Հրեշտակներն են հիմա այստեղ եւ հատուկ նշանակության ջոկատի տղաները: Նրանք գործուղվել են այստեղ աշխատելու գյումրեցի ոստիկանների հետ միասին, ստուգումներն էլ անընդհատ շարունակվում են եւ շարունակվելու են»,-ասաց Կարեն Բաբակեխյանը:

ԳԱԼԱ-ի այն հարցին, թե ստուգումների արդյունքում նոր տեսակի զենք-զինամթերք հայտնաբերել կամ առգրավե՞լ են, Կարեն Բաբակեխյանը հաստատող պատասխան տվեց, բայց ասաց, որ մանրամասներ առայժմ չի կարող հաղորդել, թե ինչ տեսակի կամ քանի միավոր զենք են հայտնաբերել: Նա խոստացավ ՀՀ ոստիկանապետի հետ համաձայնեցնելուց հետո առաջիկա մի քանի օրերին հատուկ հանդիպում կազմակերպել լրագրողների հետ եւ տեղեկացնել նորությունների մասին:

Քրիստինա Մկրտչյան

http://www.galatv.am/
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!