Կապանցի ուսանողների ամենաերկար դասամիջոցը ծննդավայրում
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն Լուրեր Սյունիքից եւ ոչ միայն ... » Նորություններ » Կապանցի ուսանողների ամենաերկար դասամիջոցը ծննդավայրում


Կապանցի ուսանողների ամենաերկար դասամիջոցը ծննդավայրում

 

Հեղինակ. Հեղինակ

 

Կապանցի ուսանողների ամենաերկար դասամիջոցը ծննդավայրումՈւսանողական ամառ 2016-ը ավանդույթի համաձայն իր շուրջն է համախմբել կապանցի երիտասարդներին: Տարվա ամենասպասված օրվան ուսանողները պատրաստվել են ամենայն լրջությամբ: Մշակույթի կենտրոնի բակը մարդաշատ էր ՝ փառատոնի հանդիսավոր մեկնարկը տրվեց:
"Ուրիշ էլ որտեղ, եթե ոչ հարազատ քաղաքում կարելի է լիարժեք անցկացնել ամառային հանգիստը" ,-ասում են երիտասարդները, առավել ևս, որ գիտեն երեք ամիսները կանցնեն մեկ ակնթարթի պես: Հիշարժան պահերն էլ փառատոնը կընձեռի երիտասարդներին : Հագեցած օրերի պակաս չի լինի:
Կապանցի ուսանողների ամենաերկար դասամիջոցը ծննդավայրումԱյս տարի ուսամառը 150-ից ավելի մասնակից ունի, ովքեր բաժանվել են 6 ջոկատների: Սկսած անվանումներից յուրաքանչյուրը, որպես կանոն, ձգտում է առանձնանալ յուրօրինակ գաղափարներով ու նախաձեռնություններով:
Պատահակ չէ ,որ փառատոնի հանդիսավոր բացումը համընկավ երիտասարդության միջազգային օրվան: Տոնական երեկոյի ողջ պատրաստության, սցենարի մշակման հեղինակի Կոնստանտին Կոզմանովի խոսքով` հենց այս օրն են բացայատվում շնորհաշատ կապանցի երիտասարդները:

Երկրի զարգացման շարժիչ ուժը երիտասարդությունն է: Փառատոնի կազմակերպիչները և աջակիցները հույս ունեն ,որ երիտասարդներին մեկ վայրում համախմբելով շփան ,նոր մտքեր փոխանակելու և ծանոթություններից բացի նրանց ամառային հանգիստը ավելի բովանդակալից կդառնա։ Երիտասարդներին շնորհավորեցին Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Ռուդոլֆ Սարգսյանը, Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը , "Կապանի լեռնահարստացման կոմբինատ "ՓԲԸ-ի տնօրեն Դմիտրի Ուշկովը:
Կապանցի ուսանողների ամենաերկար դասամիջոցը ծննդավայրում

Ամենամյա հավաքի՝ ուսանողական ամառ փառատոնի ֆինանսավորում "Կապանի լեռնահարստացման կոմբինատ" ՓԲԸ-ինն է:
Ուսանողական ամառ 2016-ի հանդիսավոր բացումից հետո իրար են հաջորդել տարաբնույթ միջոցառումներ:Իսկ օգոստոսի 15 –ից ավանդական վրանային ճամբարն է մեկնարկել:
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!

 

Թոփ Մուտք


«     2018    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթկիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031