ՈՒշադրություն.....
Subscribe by RSS or Email


ՈՒշադրություն.....

 

Հեղինակ. Հեղինակ

 

ՈՒշադրություն.....

ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը տեղեկացնում է

Օգոստոսի 11-15-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Խորհուրդ է տրվում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից և ֆիզիկական ակտիվությունից:

Հանրապետության տարածքում`
Օգոստոսի 11-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Սյունիքի հովիտներում օգոստոսի 11-15 ցերեկային ժամերին կլինի 36-39 աստիճան տաքություն,իսկ գիշերը՝20-25:
Իսկ նախալեռներում սնդիկի սյունը 30-ից կհասնի 34-ի,գիշերային ժամերին կլինի 14-19 աստիճան տաքություն:

Առողջապահության նախարարությունը իր պաշտոնական էջում տեղեկացնում է .”
Ջերմային անբարենպաստ պայմաններում մնալն ավելի է խորացնում վիճակը և հանգեցնում ջերմային հարվածի. մարմնի ջերմաստիճանը հասնում է մինչև 40-41°С, նկատվում է գունատություն, բբերի լայնացում, մակերեսային շնչառություն, զարկերակային ճնշման անկում (ջերմային կոլապս), գիտակցության կորուստ, ծանր դեպքերում՝ նյարդահոգեկան խանգարումներ:
Նման իրավիճակներում հայտնվելու դեպքում անհրաժեշտ է անհապաղ իրականացնել կանխարգելիչ միջոցառումներ.
• նախ տուժածին պետք է դուրս բերել տվյալ տարածքից և տեղափոխել ստվերոտ և զով տեղ,
• սառը թրջոցներ դնել արյունատար խոշոր անոթների շրջանում՝ թևատակ, պարանոց՝ մարմնի ջերմաստիճանը իջեցնելու նպատակով,
• տուժածին տալ հեղուկներ և անմիջապես դիմել բժշկի”,-ասված է հաղորդագրության մեջ:


Հերմինե Միքայելյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!