Գնա՞լ դպրոց, թե՞ չգնալ
Subscribe by RSS or Email


Գնա՞լ դպրոց, թե՞ չգնալ

 

Հեղինակ.

 

Գնա՞լ դպրոց, թե՞ չգնալ


Մայիսի 10-ը ոչ աշխատանքային օր հայտարարելու կառավարության որոշումը խառնաշփոթ է առաջացրել երեւանյան դպրոցներում: Աշակերտներն ու ուսուցիչները չեն կողմնորոշվում` շաբաթ օրը գնա՞ն դպրոց, թե՞ չգնան:
Մայիսի 10-ը ոչ աշխատանքային օր հռչակելրով` կառավարությունը չհստակեցրեց, արդյոք դրան հաջորդող շաբաթ օրը աշխատանքայի՞ն է լինելու դպրոցների համար, թե՝ ոչ:

Բանն այն է, որ մարտ ամսին գրիպի համաճարակի տարածումը կանխելու նպատակով կառավարությունը որոշում էր կայացրել 1 շաբաթով երկարացնել դպրոցականների գարնանային արձակուրդները: Իսկ ծրագիրը լրացնելու համար դպրոցները պետք է 5 շաբաթ օր հավելյալ աշխատեին: Եւ ահա 5-րդ շաբաթ օրը հենց մայիսի 11-ն է, որն այժմ վիճելի հարց է դարձել:

Ու թեեւ աշխատանքային օրը տեղափոխելու վերջին որոշումը գործադիրը կայացրեց մայիսի 2-ի նիստում, սակայն դրան հաջորդող օրերին ո’չ Կրթության եւ գիտության նախարարությունը, ո’չ էլ քաղաքապետարանի կրթության վարչությունը առաձին հայտարարություն չտարածեցին՝ դպրոցներում դասապրոցեսի անցկացման վերաբերյալ: Ավելին, որոշումը կառավարությունում կայացվեց «բանավոր», վարչապետի նախաձեռնությամբ, քանի որ հարցը մոռացել էին ներառել օրակարգում, իսկ դա նշանակում է, որ գերատեսչություններում այս խնդիրը նախօրոք չէր քննարկվել: Վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ մայիսի 10-ը մայիսի 18-ով փոխարինելու նպատակը քաղաքացիներին 4 օր հանգստի հնարավորություն տալն է:

Բայց, փաստորեն, ստացվում է, որ դա դպրոցներին չի վերաբերում: Երեւանյան մի շարք դպրոցներում տնօրեններն ինքնուրույն են որոշում կայացրել եւ այդ մասին տեղյակ պահել աշակերտներին: Մեզ հետ զրույցում մայրաքաղաքի տարբեր հատվածներում տեղակայված մի շարք դպոցների աշակերտները եւ նրանց ծնողները հաստատեցն, որ վաղն իրենց դպրոց են կանչել:

Արդյունքում կլինի այն, ինչ միշտ լինում է նման դեպքերում. ուսուցիչները կգնան աշխատանքի, եւ աշակերտների՝ մեծ թվով բացակայության հետեւանքով դաս այդպես էլ չեն անի:
«Փաստինֆո»
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!