Ընտրություններից անմիջապես հետո մի շարք ապրանքներ արդեն իսկ թանկացել են
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Ընտրություններից անմիջապես հետո մի շարք ապրանքներ արդեն իսկ թանկացել են


Ընտրություններից անմիջապես հետո մի շարք ապրանքներ արդեն իսկ թանկացել են

 

Հեղինակ.

 

Ընտրություններից անմիջապես հետո մի շարք ապրանքներ արդեն իսկ թանկացել են


«7օր»–ը մի քաղաքացուց ահազանգ է ստացել, որ մայիսի 5–ի Երևանի ավագանու ընտրություններից ընդամենը օրեր անց որոշ ապրանքների գներ բարձրացել են։ Մասնավորապես, 50 դրամով թանկացել է 500կգ քաշով «Մարիաննա» ապրանքանիշի թթվասերը՝ 450 դրամից դառնալով 500 դրամ, իսկ «Նուտրիլոն 2» մանկական չոր կերը՝ մոտ 150 դրամով՝ 3600 դրամից դառնալով 3750 դրամ։

«Հայաստանի սպառողների ասոցիացիա» ՀԿ–ի նախագահ Արմեն Պողոսյանի խոսքերով՝ Հայաստանում սննդամթերքի թանկացումն անմիջականորեն կապված է ընտրությունների հետ, հատկապես՝ ընտրակաշառքի:

Նրա խոսքերով՝ մինչ այս ընտրությունները գները սառեցվել էին, բայց այժմ համատարած թանկացումներ են սպասվում՝ հատկապես հացի, շաքարավազի, կաթնամթերքի շուկայում և կոմունալ ծառայությունների ոլորտում:

Նրա խոսքերով՝ շատ հաճախ ապրանքների գները բարձրացվում են «անտեսանելի»՝ ի հաշիվ քաշի նվազեցման:

7or.am
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!