Ագարակցի երեխաները համերգային շրջագայություններ են սկսել
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Ագարակցի երեխաները համերգային շրջագայություններ են սկսել


Ագարակցի երեխաները համերգային շրջագայություններ են սկսել

 

Հեղինակ. Հեղինակ

 

Ագարակցի երեխաները համերգային շրջագայություններ են սկսել

Ագարակի արվեստի դպրոցի սաներն ու մանկավարժները շրջագայություններ է սկսել: Այս անգամ կանգառը Կապանն է՝4-րդ համերգը ՝միայն այս ամսվա ընթացքում: Արվեստի պետական քոլեջի երգեհոնային դահլիճի բեմում «Մկնիկ հարսնացուն» երաժշտախաղն է:Կենտրոնում մկնիկ հարսնացուի և աքլորի ամուսնությունն է՝ոչ այնքան հաջող ընթացքով:Անտառի կենդանիների և գլխավոր դերերում ագարակցի երեխաներն են.երգում են, պարում,խաղում.երաժշտախաղն է այդպես պահանջում:

«Մկնին հարսնացուն» մյուզիքլից հետո բեմում արագորեն տեղավորվում է երգչախումբը:Հնչում են Կոմիտասի «Անձրև եկավ»,Ռոբերտ Ամիրխանյանի »Երազ իմ երկիր», Ռոբերտ Պետրոսյանի «Իմ ուսուցիչ» ստեղծագործությունները: Եվ ոչ միայն:

Ագարակցի երեխաները համերգային շրջագայություններ են սկսել

Կապանցի երաժշտասերները ջերմ ծափահարություններով ողջունեցին Ագարակի արվետսի դպրոցի սաների կատարումները:
Ագարակցի երեխաները համերգային շրջագայություններ են սկսել

Կրթօջախի մանկավարժների խոսքով՝ համերգային ծրագրով փորձել են համագործակցել ինչպես մարզի ,այնպես էլ հանրապետության մյուս քաղաքների երաժշտական և արվեստի դպրոցների հետ: Հրավեր են ստացել նաև մայրաքաղաքից:

«Արփի» պարային համույթ,»Ագարակ»մանկական երգչախումբ,մյուզիքլ, դասական երաժշտության ու տարբեր գործիքային կատարումներ .սա համերգային խիտ ծրագիրն է, համարը համարի հետևից:Ագարակի արվետսի դպրոցում պատրաստվել են ամենայն լրջությմաբ ու պատասխանատվությամբ: կրթօջախում գործող բաժինները 7-ն են,իսկ սաները՝ մոտ 200-ը: «Շենքի հիմնանորոգումցի հետո բաժիններում աշխություն է նկատվում»,-նշում է տնօրենը: Զարգանլուն և նոր նվաճումների հասնելուն մշտապես սաներին օգնում է համայնքի ղեկավարը: 55 հոգանոց խմբին Կապան հասնելուն ևս ֆինանսապես օգնել է քաղաքապատերանը:
Հերմինե Միքայելյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!