Կեդերը և դրանց պատմությունը
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Կեդերը և դրանց պատմությունը


Կեդերը և դրանց պատմությունը

 

Հեղինակ.

 

Կեդերը և դրանց պատմությունը


Կեդերն այսօր այնքան նորաձև են, որ դժվար է հավատալ, որ նրանք արդեն համարյա հարյուր տարեկան են: 1915թ. Քոնվերս կոշիկների ֆաբրիկան որոշեց արտադրել հատուկ կոշիկներ բասկետբոլ խաղալու համար:Առաջին բասկետբոլային կոշիկները՝ կեդերը, միայն սև և սպիտակ գույնի էին և սկզբում կարծես այնքան էլ չհետաքրքրեցին մարդկանց: Սակայն դա երկար չտևեց: Բասկետբոլիստ Չակ Թեյլորը նկատեց դրանք և շատ հավանեց: Անգամ զբաղվեց այս կեդերի գովազդով: Շուտով կեդերը սկսեցին կոչվել նրա անունով, և նրանց վրա հայտնվեց Թեյլորի ստորագրությունը:

Ժամանակի ընթացքում կեդերը և նոր գույներ, և նոր ձևեր ձեռք բերեցին: 70-ական թվականներին դրանք դարձան երիտասարդների սիրելի ատրիբուտը: Իսկ այսօր դրանք կրում են բոլորը, երեխաներն ու երիտասարդները, անգամ հասուն կանայք ու տղամարդիկ: Կեդերը պատմում են քո թեթև և ուրախ բնավորության մասին և օրդ էլ դարձնում նույնքան պայծառ:Ի դեպ Missoni» մոդայի տունը «Converse» սպորտային կոշիկների ապրանքանիշի հետ համատեղ ներկայացրել են ևս մեկ օրիգինալ կոշիկների տեսականի:

Այս երկու ընկերությունները միավորվել են` ստեղծելու կեդերի հավաքածու հատուկ ֆրանսիական «Colette» հանրախանութի համար: Կեդերի կլասիկ մոդելները ծածկված են ծաղկավոր գործվածքով: Նրանք վաճառքի են հանվելու 400 եվրո արժողությամբ :Ի դեպ հոգոբանները նշում են,որ կեդերը նախընտրում են և ա յն մարդիկ,ովքեր աշխույժ են,և այն մարդիկ,ովքեր շատ հեռու են աշխուժությունից:Ի դեպ այս տարի նորաձև են լինելու նարնջագուն կեդերը,ուստի եթե որոշել եք այստարի նույնպես կեդեիր կրել ,ապա շտապեք ձեռք բերել նարնջագույնը,քանի որ դրանք պետք է ,որ ձեզ հաջողություն բերեն:

Հեղինակ՝ Մարիամ Հովունի


http://vemard.com/
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!