«Զույգերն ավելի հաճախ դիմում են վախ չափողների, հեքիմների, քան սեքսապաթոլոգների». Վրեժ Շահրամանյան
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Հասարակություն » «Զույգերն ավելի հաճախ դիմում են վախ չափողների, հեքիմների, քան սեքսապաթոլոգների». Վրեժ Շահրամանյան


«Զույգերն ավելի հաճախ դիմում են վախ չափողների, հեքիմների, քան սեքսապաթոլոգների». Վրեժ Շահրամանյան

 

Հեղինակ.

 

«Զույգերն ավելի հաճախ դիմում են վախ չափողների, հեքիմների, քան սեքսապաթոլոգների». Վրեժ Շահրամանյան


Այսօր լրագրողների հետ զրույցի ժամանակ սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանն ասաց, որ խնդիրներ ունեցող զույգերը դիմում են ում ասես` վախ չափողների, հեքիմների, բացի բժշկից, իսկ այդ հանգրվանում ամենավերջինը` սեքսապաթոլոգի:

Նա հատուկ ընդգծեց, որ շատ հաճախ զույգերը օգտվում են համացանցային ու լրագրային տեղեկատվությունից, որոնք հաճախ անհեղինակ ու անաղբյուր են: Սխալ տեղեկատվության արդյունքում զույգերը կանգնում են խնդիրների առջև: Կան զույգեր, որոնք սեռական ակտիվության առումով անհամատեղելի են: Նման պարագայում, ինչպես նշվեց, մասնագետները կարող են շտկել դա. հնարավոր է ակտիվացնել նրանց սեռական ուժերը, ստեղծել ամուսնական ներդաշնակ սեռական կենսակերպ:

Հայաստանը Google որոնողական համակարգում կամ youtube-ում գրավում է առաջին տեղը «սեքս» բառի կամ դրա հետ կապված որոնումներով: Թե որն է դրա պատճառը, բժիշկն ասաց. «Ես մի քիչ կասկածում եմ, թե ինչ մեթոդներով է անցկացվել այդ հետազոտությունը, որովհետև մեզնից հետո, չգիտես ինչու, հաջորդում են երկրներ, որտեղ սեռականությունն այդքան էլ արգելված թեմա չէ: Եթե նույնիսկ դա համապատասխանում է իրականությանը, ապա պատճառներից մեկը ինֆորմացիայի փակ և անհասանելի լինելն է հասարակական միջավայրերում, մասնավորապես` խոսքը դպրոց, ընտանիք օղակի մասին է: Եթե դեռահասներին հետաքրքրում է, նրանք ավելի շատ հակված են ոչ թե ինֆորմացիա պեղել, այլ` տեսահոլովակներ դիտել: Երրորդը` եթե դա համապատասխանում է իրականությանը, ապա պատճառներից հիմնականը, ինչի հետ մենք բախվում ենք, այն է, որ ընտանիքներում, դպրոցներում այդ թեմայի շուրջ չի խոսվում: Թողնում են, որ դրա մասին խոսի բակը, փողոցը, ընկերական միջավայրը, բայց ոչ մի դեպքում այդ դերը չեն ստանձնում ծնողները»:

Ըստ մասնագետի՝ այժմ նաև արհեստական ալիք է ստեղծվում սեռական թեմաների ուղղությամբ: Շատ դեպքերում ոչ հավաստի տեղեկատվությունը երկար ժամանակ դառնում է քննարկման առարկա: «Օրինակներից մեկը, որ մեր ականջներն այդքան ծակեց, Հայաստան է ներկրվել կես տոննա կուսաթաղանթ, որը, ինչպես պարզվեց, իրականությանը չի էլ համապատասխանում: Այդ ալիքի մեջ, ցավոք, ընդգրկվեցին դեռահասները, պատանիները, որոնց համար դա անհասկանալի երևույթ է»,- նշեց նա:

Արմինե Վարդանյան

http://www.galatv.am/
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!