«Մահն ի վերջո սիրո տարբերակ է».Վ.Եփրեմյան
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » «Մահն ի վերջո սիրո տարբերակ է».Վ.Եփրեմյան


«Մահն ի վերջո սիրո տարբերակ է».Վ.Եփրեմյան

 

Հեղինակ. Հեղինակ

 


«Մահն ի վերջո սիրո տարբերակ է».Վ.Եփրեմյան

Վաչեի , Վաչիկի ու Վաչե Եփեմյանի մասին խոսել անցյալով դժվար է: Եթե խոսում ենք,ուրեմն նա մեզ հետ է ու կա, հանգցնենք մոմերը.ահա այսպես սկսվեց միջոցառումը` նվիրված կապանցի մեծ մտավորականին: Հանդիպման վայրը մարզային գրադարանն էր,ներկաները՝մտրիմները, աշխատանքային ընկերները, բոլոր նրանք,ովքեր շփվել կամ լսել են նրա մասին,կարդացել գրքերը:

Նրա մասին պետք է խոսել իր լեզվով՝ պարզ ,բայց բարդ : Ընկալել ու հասկանալ նրան դժվար էր, բայց պետք էր: Հունիսի 11-ը Վաչե Եփրեմյանի ծննդյան օրն էր: Հենց սա էլ առիթ դարձավ հիշելու փիլիսոփային, գրականգետին, գրողին, գիտնականին : Ինքը բոլորինն էր, բոլորի հետ էր, բայց մենակ էր: Վաչիկի հետ կապված հուշերը շատ են,անմոռանալի պահերն ու մտքերը ՝նույնպես: «Մահն ի վերջո սիրո տարբերակ է». նրա տողերն են: «Ամեն մի ասած բառ՝ տեղին , իսկ հումորը, հումորը պարզապես՝ չտեսնված»,-հիշեցին ներկաները:

Եվ վերջապես ,երբ խոսքը վեաբերում է Վաչե Եփրեմյանին, ձևականությունն ու ամպագորգոռ բառերը հօդս են ցնդում: Դրվագներն ու պատկերները՝ նրա հետ կապված, հերթով գալիս ու լրացնում էին մեկը մյուսին. Վաչիկի ներկայությունն էր զգացվում: Պոլիտեխնիկի Կապանի մասնաճյուղում աշխատած տարիները վերհիշեցին գործընկերները:

«3 գրքերիս խմբագիրն է, իսկ վերնագիր բառն էլ չեր սիրում,- խոսքում մեջբերեց Կապանի երկրագիտական թանգարանի տնօրենը : Հիմ էլ ասում եմ՝նա է գրքերիս աննուները որոշել»,-ավելացրեց Գրիշա Սմբատյանը:

Տարբեր դրվագներ պատմելով մեծ գրականագետի կյանքից՝ տեղում հյուսվեց Վաչե Եփրեմյան գրողի ու մտածողի խճանկարը,աչքի առաջ եկան դեմքի ամեն մի արտահայտությունն ու ձեռքի շարժումները միտք ասելիս: Հենց սրան էլ փորձել էին հասնել հանդիպումը նախաձեռնողները. Վաչե Եփրեմյանը մեզ հետ է:

Առավել մանրամասն՝ "Լուրերի" ՝ 15062016, թողարկմանը:
Հերմինե Միքայելյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!