Մարզի արագ շախմատի 12-րդ առաջնության հաղթող դարձավ քաջարանցի Արմեն Խաչատրյանը
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Մարզի արագ շախմատի 12-րդ առաջնության հաղթող դարձավ քաջարանցի Արմեն Խաչատրյանը


Մարզի արագ շախմատի 12-րդ առաջնության հաղթող դարձավ քաջարանցի Արմեն Խաչատրյանը

 

Հեղինակ. Հեղինակ

 

Մարզի արագ շախմատի 12-րդ առաջնության հաղթող դարձավ  քաջարանցի Արմեն Խաչատրյանը
Հանգստյան օրերը Քաջարանում անցան շախմատային թեժ պարտիաներով։ 12-րդ անգամ անցկացվեց մարզի արագ շախմատի առաջնություն։ Արդեն փորձառու և պատանի 50 շախմատիստներ էին այս անգամ մասնակցում առաջնությանը։ Մարզի բոլոր տարածաշրջաններից ներկայացուցիչներ կային։


Մրցաշարը ՖԻԴԵ-ի արագ շախմատի կանոնակարգի համաձայն ընթացավ։ Յուրաքանչյուր պարտիայում մասնակցիներին տրվում էր 10 րոպե մինչև խաղի ավարտը ,միաժամանակ յուրաքանչյուր քայլի համարՙ սկսած առաջինիցՙ 5 վայրկյան լրացուցիչ ժամանակ։ Լյովա Խաչատրյանը նախկինում մարզիչ էր աշխատում, այսօր հավասարը-հավասարի պես խաղում էր սաների հետ։ Թողել է մարզչական աշխատանքը, վեց տարվա ընդմիջումից հետո կրկին նստել խաղատախտակի առջև։

Մարզի արագ շախմատի 12-րդ առաջնության հաղթող դարձավ  քաջարանցի Արմեն Խաչատրյանը
Խաղասեղանների շուրջ ծավալվող պարտիաները հետաքրքիր էին։ Յուրաքանչյուր շախմատիստի հաղթելու ցանկությունը մեծ էր։ Լարվածությունը նկատվեց հատկապես վերջին երկու խաղափուլերի ժամանակ։

Առաջնությունը կազմակերպել էր մարզի շախմատի ֆեդերացիան։ Բոլոր ծախսերը ՝ մասնակիցների տեղափոխության, կացության, սննդի, հոգացել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ։

Դրամական պարգևներ ստացան առաջինից ութերորդ հորիզոնականները զբաղեցրած շախմատիստները ,ինչպես նաև սենյոր, վետերան, մինչև 18 և 14 տարեկան պատանի , աղջիկ մասնակիցները։ Առաջնության հաղթող Արմեն Խաչատրյանը կորցրել է չեմպիոնության հաշիվը ։ 10-րդ առաջնությունում կրկին գլխավորում էր մրցաշարային աղյուսակը անցած տարի զիջել էր դիրքերը Վարդան Մովսիսյանին, այս տարի կրկին նվաճեց հաղթողի կոչումը։ Երկրորդ տեղում Հովհաննես Հակոբյանն էր, երրորդում՝ Վարդան Մովսիսյանը։
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!