Ի՞նչը պետք է հաշվի առնել դպրոց ընտրելիս
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Ի՞նչը պետք է հաշվի առնել դպրոց ընտրելիս


Ի՞նչը պետք է հաշվի առնել դպրոց ընտրելիս

 

Հեղինակ. Հեղինակ

 


Ի՞նչը պետք է հաշվի առնել դպրոց ընտրելիս

Ինչը պետք է հաշվի առնել երեխային դպրոց տանելիս.ուսում, մանկավարժական փորձ, դպրոցի տեղանքն ու շենքային պայմանները, ջեռուցումը և որ դպրոցում են ավելի քիչ գումար հավաքում. զրույցներից պարզ է դառնում` սրանք են այն հիմնական հարցերը ,որոնք հաշվի են առնում ծնողները դպրոցի ընտրության հարցում: Կապանի համար 3 հիմնական դպրոց անգամ դիմում են ծայրամասային թաղամասերում բնակվողները:Տարրական դասարաններում երեխաների թիվը գրեթե ամեն տարի միջինը 30-33 է:

Կապանի քաղաքապետարանից տեղեկացանք. այս տարի նախակրթարաններին հրաժշետ է տվել մոտ 490 երեխա: Թե քանիսն այս տարի դպրոց կհաճախի և որտեղ, դեռևս պարզ չէ: Հարցին, թե արդյո՞ք երբևէ նախակրթարաններից երեխաների ցուցակներ են վերցրել ու հետո ծնողներին զանգահարելով փորձել երեխա հավաքագրել ու թիվ ապահովել, Էդիկ Բեգլարյանը այսպես պատասխանեց:
"Դա մեզ պետք չէ:Ընդհակառակաը մեր դպրոցում տարրական դասարաններում ամեն տարի 30-35 երեխա է սովորում : Հաշվարկելիս ստացվում է 45 րոպեից ամեն երեխայի նույնսիկ 1 րոպե ժամանակ չի հատկացվում: Ոչ մի անգամ ոչ ցուցակ ենք վերցրել,ոչ տարել,ոչ բերել",-ասում է տնօրենը:
Համար 3 դպրոցի դեպքում տարրական դասարանները միշտ գերհագեցած են: Տնօրենը սա բացատրում է դպրոցի շենքի՝ քաղաքի կենտրոնում գտնվելու հանգամանքով: Ասում է՝ մանկավարժները արդեն սովոր են,դասարանները կիսելու անհրաժշետություն դեռ չեն տեսնում:

«Մեկ աշակերտի համար ԿԳՆ-ը դպրոցին հատկացնում է մոտ 121 հազար դրամ: Ավագ դպրոցի դեպքում գումարը փոքր-ինչ ավելին է: Սրա մեջ չեն մտնում,օրինակ, գրքերի կամ գրենական պիտույքների ծախսերը»,-ասում է տնօրենը :

Կապանի համար 3 հիմնական դպրոցը նախատեսված է 800 երախայի համար, հաճախողները 776-ն են: Տարրական դասարանները այս պահին 13 են:
«Ռուսաց լեզվի նկատմամբ ընդգծված ուշադրությունը մինչ օրս պահպանվել է: Այդ են վկայում օլիմպիադայի պատվոգրերը»,-ասում է Էդիկ Բեգլարյանը:Դպրոցներում առաջին դասարանցիների ընդունելությունը կսկսվի օգոստոսի 20-ից հետո: Իսկ մինչ այդ ծնողները շտապում են. ցանկալի դպրոց տանելու համար պետք է նախապես քայլերի դիմել.դասվարի հետ են հանդիպում:

Էդիկ Բեգլարյանը գոհ է հարազատ կրթօջախի տարրական դասարանների ուսման որակից: Ասում է՝ մանկավարժները աշխատում են,իսկ առաջընթացը նկատելի կլինի,եթե ծնողները երեխաների հետ շարունակեն հետևողական լինել նաև 4-րդ դասարանը ավարտելուց հետո: Այս դեպքում երեխան կշահի:

Հերմինե Միքայելյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!