Անձրևների հետևանքները Կապանում
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Անձրևների հետևանքները Կապանում


Անձրևների հետևանքները Կապանում

 

Հեղինակ. Հեղինակ

 

Անձրևների հետևանքները Կապանում

Ցիկլոնները հետևում են մեկը մյուսին,որոտը, կայծակն ու անձրևը՝ նույնպես: Իսկ օդերևութաբաննների կանխատեսումները առայժմ հուսադրող չեն:Կապանի կոմունալ ծառայությունում վերջին 10 օրվա ընթացքում չեն կարողնում գլուխ բարձրացնել: Քաղաքի տարբեր թաղամասերում ուժգին քամուց ,հորդառատ անձրևներից ծառեր են ջարդվել, սելավատարներ խցանվել,փողոցները լցվել հողով ու ավազով: Հերթական խցանումը Դավիթ Բեկ թաղամասում էր:
" Շահումյան, Հունան Ավետիսյան, Դավիթ Բեկ, Բաղաբերդ, Հիվանդանոցի թաղամաս.ամեն տեղ նույնն է.լոգերը փակվել էին, ծառեր էին ջարդվել, փողոցներն էլ՝ աղբով ու ավազով լցված:Մաքրում ենք, մեկել նորից անձրև",-ասում է աշխղեկ Համլետ Հովհաննսիյանը:
Աշխատակիցները հողից ,աղբից , քարերից ազատում ու մաքրում են սելավատարները: 2 սելավատարից 1 բեռնատար մեքենա ավազախառը զանգված է հեռացվում: Իսկ հաջորդ օրը կամ օրվա 2-րդ կեսին կրկին նույն պատկերն է: Անձրևներն այս տարի սպասածից էլ շատ են: Ի՞նչ արած, մեր գործն էլ սա է»,-ասում են կոմունալի աշխատակիցները:

Բացի սելավատարների մաքրումից ՝ Համլետ Հայրապետյանի 10 հոգանոց խմբի ուսերին է նաև քաղաքի աղբահանությունը ,որոշ հատվածների կանաչապատումը ,ծառերի էտումը, երբեմն նաև շինարարական աշխատանքներ:Մի խոսքով՝ ինչ ասես:» Ու այս ամենը կատարում ենք 10 հոգով, 70 հազար աշխատավարձի դիմաց: Իսկ բնակիչները,միևնույն է, դժգոհ են ու ավելին են պահանջում»,-ասում են ու շարունակում գլուխը կախ աշխատել:
Հերմինե Միքայելյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!