Կապանցի բացառիկ տաղանդավոր պատանիները կմեկնեն պատրաստվելու գրավել դասական երաժշտության միջազգային ասպարեզը
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Կապանցի բացառիկ տաղանդավոր պատանիները կմեկնեն պատրաստվելու գրավել դասական երաժշտության միջազգային ասպարեզը


Կապանցի բացառիկ տաղանդավոր պատանիները կմեկնեն պատրաստվելու գրավել դասական երաժշտության միջազգային ասպարեզը

 

Հեղինակ.

 

Կապանցի բացառիկ տաղանդավոր պատանիները կմեկնեն պատրաստվելու գրավել դասական երաժշտության միջազգային ասպարեզը




Մշակույթի նախարարությունը Հայաստանի Հանրապետության ու Լեռնային Ղարաբաղի երիտասարդ կատարողների զարգացման ծրագիր է մշակել, որի նպատակն է բացահայտել տարածաշրջանի բացառիկ ունակություններ ու տաղանդ ունեցող պատանիներին և զարգացնել այդ տաղանդը։ Ծրագիրն իրականացնում է «Հարմոնիում» երաժշտական կենտրոնը,որի գեղարվեստական ղեկավար, Երևանի Կոմիտասի անվան պետական Կոնսերվատորիայի դաշնամուրային ֆակուլտետի դեկան Արմեն Բաբախանյանը օրերս Կապանում էր։ Վերջինս կրթական ծրագրի շրջանակներում մեկնում է հանրապետության բոլոր մարզեր և նախնական լսումներ անցկացնում։
Կապանցի բացառիկ տաղանդավոր պատանիները կմեկնեն պատրաստվելու գրավել դասական երաժշտության միջազգային ասպարեզը
«Մշակել ենք ծրագիր, որով ուզում ենք բացահայտել 12 –ից 15 երեխաների, ովքեր ունեն բացառիկ ունակություններ։ Նրանց հետագա լուրջ զարգացման համար, որ մի քանի տարիների ընթացքում ունենանք լուրջ միջազգային բեմերում լուրջ մրցունակ դաշնակահարներ, ջութակահարներ,թավջութակահարներ»,-ասում է պրոֆեսորը ։

Ընտրված երիտասարդների հետ աշխատելու են Հայաստանի և արտասահմանից հրավիրված լավագույն մասնագետները։ Ամեն ամիս, պատանիները ֆինանսավորվելու են և հնարավորություն են ստանալու Երևանում մասնակցելու դասընթացներին։ Արմեն Բաբախանյանը շեշտում է. այս ծրագրով մենք չենք խլում երեխաներին իրենց դասատուներից, նրանք ևս այս գործում անմասն չեն մնա և իրենց աշակերտների հետ կմասնակցեն բոլոր դասընթացներին։

«Այն ժամանակ երբ կգան արտերկրից մասնագետները՝ բոլոր երեխաները պետք է գտնվեն Երևանում։ Նաև պետք է տանենք ճիշտ քաղաքականություն, արդյոք ո՞ր միջազգային մրցույթին մասնակցի երեխան, պետք է դա նրան, թե ոչ, ինչ կտա և այլն»։

Կապանի համար 1 երաժշտական դպրոցում Արմեն Բաբախանյանն ու Կոնսերվատորիայի պրոֆեսոր Սերգեյ Քեչեկն ունկնդրեցին դպրոցի երկու սաներին և փոքրիկ հարցազրույց անցկացրին մասնակիցների հետ։

Նման լսումների արդյունքում կընտրվեն 30-ից 40 աշակերտներ, ովքեր արդեն վերջնական փուլում հանդես կգան Կոնսերվատորիայի դասախոսական կազմի, Մշակույթի վաստակավոր գործիչներից կազմված հանձնաժողովի առջև։ Ինչից հետո էլ կընտրվեն 12-ից 15 բացառիկ տաղանդավոր պատանիներն ու կպատրաստվեն կարճ ժամկետներում գրավելու դասական երաժշտության միջազգային ասպարեզը։

Մ. Մանուկյան


Նկարները www.muz-urok.ru և www.youth.am-ի
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!