Խմելու ջրի հերթական բողոքը
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Խմելու ջրի հերթական բողոքը


Խմելու ջրի հերթական բողոքը

 

Հեղինակ. Հեղինակ

 

Խմելու ջրի հերթական բողոքը


Հերթական անգամ բնակիչները զանգահարում են հեռուստախմբագրություն.թվում էր՝ քաղաքի ջրամատակարարման ցանցը հիմնանորոգելուց հետո խմելու ջրի խնդրին վերջ կդրվի: Այս կարծիքին էին նաև Շահումյանի համար 33 և 32 շենքերի բնակիչները: Մինչդեռ բոլորովին հակառակը եղավ՝ ջրի ցածր ճնշում և անկանոն ջրամատակարարաում:Ու արդեն՝ գրեթե մեկ տարի:

Կապանի Շահումյանի համար 33 շենքի բնակչուհի Նազիկ Հակոբյանը ջրի ծորակն է բացում՝ցույց տալու.սկբում ջուրը շիթով է գալիս, ջրտաքացուցիչ կաթսան միանում է, բայց այս ամենը մի քանի րոպե է տևում, ջրի ճնշումը սկսվում է նվազել:Արդյունքում՝ բնակչուհին զրկվում է տաք ջրից օգտվելու հնարավորությունից:

Եթե վերևի հարկերում բնակվողներից ոմանք, թեկուզ ցածր ճնշմամբ ,բայց գոլ ջուր ունեն, ապա հարևաններից մեկի խոհանոցի ծորակից տաք ջուր հոսում է միայն երեկոյան՝մի քանի ժամով,այն էլ շատ տաք: «Պատճառը կրկին ցածր ճնշումն է»,-ասում են:
Խմելու ջրի հերթական բողոքը

84-ամյա Ամալյա տատը արդեն չի հիշում,թե երբ են կարողացել օգտվել նորմալ ջրից: Ասում է ՝հայտնվում են անհարմար իրավիճակներում,ստիպված են ջուր տաքացնել:

Բնակիչների անունից տիկին Նազիկը էլեկտրոնային նամակ է ուղարկել»Հայրջմուղկոյուղի» ՓԲԸ գլխամաս՝Պատրիկ Լորենին: «Նամակի պատասխանը չենք ստացել: Միայն ընթացքում «Հայջրմուղկոյուղուց» այցելեցին շենք, նայեցին,ու ոչինչ չփոխվեց»,-պատմում են բնակիչները: Ինչ-որ բան խանգարում է ջրի ճնշմանը: Ծորակը բացելիս օդ է դուրս գալիս:"Մինչդեռ վճարում են ,այն էլ առանց ուշացնելու,-ասում են:

Կապանի համայնքապետարանը իր պաշտոնական էջում տեղադրում է ջրամատակարարման գրաֆիկի ամենշաբաթյա պատկերը: Տեղեկությունները վերցվում են համատիրությունների նախագահներից եւ թաղամասերի լիազոր ներկայացուցիչներից: Պարզ է դառնում, որ Շահումյանի համար 32 և 33 շենքերի պատկերն է նաև մի շարք թաղամասերում. անկանոն ջրամատակարարում, պղտոր և ցածր ճնշման ջուր: Հայջրմուղկոյուղու «Կապան»տեղամասի տնօրեն Հովհաննես Գևորգյանը Շահումյան համար 33 շենքի հարցին տեղյակ էր: Վերջինիս խոսքով՝ խնդիրը շենքի ներքին ցանցում է,որը իրենց հետ կապ չունի:

Հերմինե Միքայելյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!